Четверг, 14.11.2024, 01:36Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость

Погода в селе

Поиск на сайте

Календарь новостей

«  Ноябрь 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Статистика


» Зарег. на сайте
Всего: 330186
Новых за месяц: 1
Новых за неделю: 0
Новых вчера: 0
Новых сегодня: 0
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 330179
» По полу
Парней: 330096
Девушек: 90

» Кто онлайн:
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Իմ բնօրրան Խաշուտ

   Իմ բնօրրան Խաշուտ  


  Մենության մեջ ու խավարում   բնօրրանս` կարծես խռով, դարձել է հաց առանց աղի,
փողոցները ` առանց մանուկ,  խեղճ ծերերը` առանց հույսի,
ալպիական այս
 հանդերը`առանց հանդվոր, յայլաները` առանց յայլվոր,
ծխնելույզներ` առանց ծխի ու օջախներ` առանց կրակ,
շուրջբոլորը փակված  տներ`վեհ, հոյակերտ, հպարտ, մաքուր,
բայց դե
 կարոտ դուռը բացող մի պարզ ձեռքի, մանկան ճչի:

 Կար ժամանակ, երբ այս գյուղում կար հարսանիք,կնունք, ծնունդ,
պարզ մարդկային աչքալուսանք, ամանորյա շնորհավորանք ու հարևան մարդկանց հավաք.
Ծուխ կար հելնող օջախներից, ու ծխի հետ քաղցր բուրմունք,
չարաճճի մանուկների ծիծաղ ու լաց, տարեցների խորհուրդ, խրատ,
գյուղին վայել առավոտվա բարի զարթոնք` պարզ աղմուկով,
ոչխարների ու կովերի անմեղ բառաչ,աքլորների զնգուն կանչով բարի արև

ու արևի բարի լույսով մեղմ ջերմացած,վարած հողի քուլա-քուլա վեհ բուրմունքի անվերջ քանակ:

 Իսկ թե հիմա ինչ է դարձել, մե'ղա, մե'ղա.  դռները` փակ,  առանց տիրոջ ու խռոված,
եկեղեցին այցվոր չունի, քանզի  այցվորն այցելելու էլ ուժ չունի,
Այս մեծ շենքն էլ մեր
 դպրոցի մնացել է առանց սանի,
մանկավարժն էլ, խեղճ ու մոլոր, ում խրատի,
քանզի ինքը խրատվելու ու մարդկային պարզ խոսքերի կարիք ունի:
Այս մեկն էլ տես ձմռան ցրտին մի դույլ ջրի կարիք ունի,
իսկ թե նրա որդին որտեղ, ինչ է անում, ում ջրաղացին է ջուր լցնում:
 

 Ահա նորից այս ուշ ժամին եկեղեցու զանգը հնչեց. այն ծեր կինն էր, մե'ղա քեզ, տե'ր,
թող այս մեկն էլ քո գթությամբ դասավորվի քո աջ կողմում,
քանզի խեղճ էր ու մոռացված, բայց թե խաչն իր` մարդավայել ու անխռով մինչ վերջ կրած:
Թող չար լեզուս քարին կպչի, գյուղս շիրիմ է դառնում
իսկ վեհ գործը պահապանի այս
սուրբ խաչն  ստանձնում:

Մ. Գրիգորյան  


 Սիրելի համագյուղացի, հարգելի հայրենակից, իմ շատ պատվարժան հյուր, այս կայքում ես կփորձեմ ներկայացնել յարաքանչյուրիս համար այնքան թանկ ծննդավայրի, այնքան ջերմ ու հարազատ գյուղի՝ Խաշուտ-Աբաթխևի պատմությունը: Հաշվի առնելով, որ ցանկացած ապրելավայրի բնակչության պատմությունը, նրա կենսագրությունն է,  շատ կարևոր է՝ նախ ներկայացնել նրա ծնունդր, ապա ամբողջ կյանքր՝ ինչ պայմաններում է ընթացել, ինչ դժվարություններ է հաղթահարել, ինչ ավանդ է նա ներդրել իր ազգի, մտքի ու մշակույթի գանձարան:
 Ըստ այդմ էլ կայքը պատրաստելիս նախ համառոտակի կներկայացնենք Կարին-
էրզրում քաղաքի, նահանգի, նրա Թորթում գավառի և այնտեղ գտնվող Խաշուտ գյուղի պատմական անցյալը, 1830 թվականին Արևմտյան Հայաստանի մի շարք շրջանների բնակչության զանգվածային գաղթը, հատկապես դեպի Ախալցխա
: Կփորձեմ նկարագրել գյուղի առաջին տոհմերի ու գերդաստանների կյանքն ու ապրելակերպը, ինչպես նաև պահպանած ազգային ավանդություններն ու սովորույթները, կրոնական տոներն ու ծեսերը, նրանց կեն­ցաղը, խոհանոցը, արհեստները և այլն:Այստեղ խոսվում է նաև հայ, ռուս և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության, խաշուտ-աբաթխևցիների՝ հարևան գյուղերի ու շրջկենտրոն Ախալցխայի բնակչության, ինչու չէ, նաև աշխարհի հետ ունե­ցած սերտ, բարի դրացիական կապերի մասին:
 
Կարծում եմ, որ մեծ կլինի այս կայքի նշանակությունր այն առումով, որ նա հան­դես է բերում ճանաչողական կարևորագույն արժեք: Յուրաքանչյուր խաշուտ-աբաթխևցի հյուրընկալելով այս փոքրիկ անկյունը, նախ կտեսնի ինքն իրեն, կապրի ու կհիշի իր անցյալն ու ներկան: Իսկ ովքեր ապրում են նրա սահմաններից շատ հեռու, այս ընդարձակ աշխարհի տարբեր քաղաքներում ու ավաններում, մտքի թևերով կսավառնեն դեպի հարազատ եզերքր, կիմանան ու խորապես կճանաչեն իրենց հայրենի գյուղի՝ այդ բնօրրանի անփոխարինելի գեղեցկությունները՝ նրա կանաչ լեռներն ու խոր-խոր ձորերը, արգավանդ դաշտերն ու բերքառատ պտղատու այգիներր, կհիշեն հարազատ բնաշխարհում, ամառվա շոգից ծարավը հագեցնող "Պաղ աղբյուրի", "Մեքոյին", "Ադոյի", "Քռչին" աղբյուրների արցունքի նման պարզ ու վճիտ ջրերը, Բալանին ձորը, Սիմոնին ղռաճը, Վալու և Նոխրեբու կոնդերը, Ուզում թումբը, ճոճերը, Մքայլենց քուռչը, Ձորին բախչեն, Յադոյենց կակալները, Յայլին դյուզը, Փարախու յայլեն և այլն:
Այսպիսով, միայն խոր ինքնաճանաչումը կբարձրացնի մեզ մեր աչքում, մեր գիտակցաթյան մեջ կվերականգնվի մեր ծննդավայրի բազում իրադարձություններով լի 175-ամյա պատմությունը:
Хашут © 2024 | Сайт управляется системой uCoz