Воскресенье, 22.10.2017, 07:42Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость
Логин:
Пароль:

Погода в селе

Поиск на сайте

Статистика


» Зарег. на сайте
Всего: 329741
Новых за месяц: 0
Новых за неделю: 0
Новых вчера: 0
Новых сегодня: 0
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 329734
» По полу
Парней: 329652
Девушек: 89

» Кто онлайн:
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Истории и рассказы

Главная » Статьи


Նորշենի 1981 թ. Զատիկը ներկայացնող տեսանյութ, որը You Tube-ում է և կապ ունի նաև Խաշուտ գյուղի հետ

Рассказы | Просмотров: 202 | Добавил: Andro | Дата: 17.11.2016 | Комментарии (0)

Идея восхождения на вершину Арарата у нас возникла в Лос Анджелесе два года тому назад. Вот уже 15 лет я почти каждое воскресение поднимаюсь на вершину горы Вердуго, недалеко от Глендела (Лос Анджелес), где я и проживаю. Вертикальный подъем этой горы примерно равна нашей Йайле - 650 м. Во время этих походов я познакомился со многими армянами проживающими в Лос Анджелесе. Ну и конечно появились новые друзья, с которыми я часто встречаюсь на тропе ведущей к вершине Вердуго.

Рассказы | Просмотров: 1134 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 12.08.2014 | Комментарии (0)

Վերջապե ՜ս Արարատի գագաթին ենք… Միախառնվել են մեր ուրախության, հոգնածության ու վատ ինքնազգացողության բոլոր երևույթները։ Արարատի կատարի սառնամանիքի և ուժեղ քամու պայմաններում, կիսախելագար շարժումներով մենք իրար շնորհավորում էինք, ամենքս անկազմակերպ այս ու այն կողմ գնում, փորձում իրականացնել նպատակակետին հասնելու հետ կապված մեր զանազան ցանկությունները, նաև ՝ լուսանկարվել։ Մենք դժվարանում էինք հավատալ, որ արդեն հաղթահարել ենք բաղձալի գագաթը։

Рассказы | Просмотров: 565 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 12.08.2014 | Комментарии (0)

Բավական ուրախ ու լավ անցավ մեր տան խնջույքը, բոլորին շատ դուր եկավ թթի թունդ օղին, որից ջրի շշերի մեջ վերցրինք նաև մեզ հետ ու մինչև վերադառնալու վերջին օրը այն բավարարեց (պետք է խոստովանեմ, որ ես ալկոհոլային խմիչք ընդհանրապես չեմ օգտագործում, այս անգամ էլ արաղի միայն համը փորձեցի և դեմքս ծռմռելով ՝ նույն զգացողությունը ունեցա, ինչպես այլ ոգելից խմիչքներից)։ Ընկերներիս համար նաև մեր մեղուներից մնացած մի շրջանակ մոմով մեղր բերեցի, կտրատեցի և նրանք բոլորը գոհունակությամբ կերան ու հավանեցին։
Рассказы | Просмотров: 466 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 12.08.2014 | Комментарии (0)

Երբ հայտնի դարձավ Արարատի գագաթ բարձրանալու մեր մտադրությունը, որոշ բարեկամներ ու ծանոթներ ինձ հարց էին տալիս, թե ինչու՞ եմ ցանկանում բարձրանալ այնտեղ։ Ես այդ հարցի պատասխանը ինքս էլ չգիտեի և նման դեպքերում նեղ կացության մեջ էի ընկնում, ի վիճակի չէի լինում նրանց հստակ բացատրություն տալու։
Рассказы | Просмотров: 508 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 12.08.2014 | Комментарии (0)

Մեր սովխոզի դիրեկտորներից մեկի մասին գյուղում բավական մեծ թվով զվարճալի պատմություններ են տարածված։ Դրանց զգալի մասը իրական են և գուցե որոշ մասն էլ ՝ մտացածին, սակայն այս մեկը իսկապես եղել է ու լսել եմ դեպքին լավատեղյակ իմ մոտիկներից։
Рассказы | Просмотров: 582 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 12.08.2014 | Комментарии (0)

Հնուց ի վեր մեր գյուղի հարևանությամբ գտնվող գիպսի հանքի ՝ «ալչըլուղ»-ի գիպսաքարը օգտագործվել է տների պատերը գաջելու համար և նախկինում նույնիսկ այն վաճառելու նպատակով սայլերով տարել են Աբաստուման ու Ախալցխա։ Այն ժամանակներում գյուղում գիպսը մշակել են տան պայմաններում։ Հանքաքարը բերելուց ու մինչև որոշակի չափի փոքրացնելուց հետո, դարսել են փոսի վրա, նրա տակ փայտ վառելով տաքացրել անհրաժեշտ աստիճանի և այնուհետև մուրճանման մեծ ձեռնափայտով խփելով փշրել, դարձրել են գիպսափոշի (գյուղի բարբառվ ՝ ալչի)։
Рассказы | Просмотров: 515 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 12.08.2014 | Комментарии (0)

Նախկինում մեր գյուղի ամուսնությունների մեծ մասը ներսում ՝ միմյանց միջև էին կատարվում, սակավաթիվ ընտանիքներ խնամի էին դառնում մոտակա գյուղերում ապրողների հետ, իսկ հեռավոր ամուսնական կապերը շատ ավելի հազվադեպ էին պատահում։ Խորհրդային շրջանի վերջին տասնամյակներին, երբ երիտասարդության ուսումնառության գնալու և այլ պատճառներով դրսի հետ գյուղի ընդհանուր փոխհարաբերությունները աշխուժացան, հետզհետե ավելի հաճախակի դարձան օտարների հետ զույգեր կազմելու դեպքերը։
Рассказы | Просмотров: 431 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 12.08.2014 | Комментарии (0)

Միմյանց հարևան բնակավայրերի միջև հակասությունները ամենուրեք գոյություն ունեն և մեր գյուղը նույնպես բացառություն չի կազմում։ Իմ հասակակիցները հավանաբար կհիշեն, թե ինչպես, հին ժամանակները, բեռնատար մեքենայի թափքում Ախալցխա գնալ-գալու ճանապարհին, Սուխլիս գյուղի միջով անցնելիս գոռում էինք ՝ «ղառղառը թութը տա՛րաաա՜վ», իսկ նրանք ջղայնացած ՝ մեզ քարկոծում էին։ Քաղաքին ավելի մոտ ապրելով ՝ նրանք իրենց համարում էին մեզանից ավելի «զարգացած»։
Рассказы | Просмотров: 616 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 12.08.2014 | Комментарии (0)

Գլխանոցները կարևոր դեր ունեն մարդկանց կյանքում, որոնք ոչ միայն պաշտպանում են մեր գլուխը արևից ու ցրտից, նաև բնորոշում մարդու սեռը, նրա ապրած բնակավայրն ու ազգությունը, ժամանակաշրջանն ու մոդան, խորհրդանշում անձի մասնագիտությունը (զինվորական, նավաստի, ոստիկան, բժիշկ և այլն), պատիվն ու արժանապատվությունը («գլխարկը գետնով տալ», «գլխարկը հանել»)։
Рассказы | Просмотров: 567 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 12.08.2014 | Комментарии (0)

Կատուն մեր գյուղի գրեթե յուրաքանչյուր ընտանիքի անբաժան «անդամն» էր հանդիսանում։ Ինչպես «Թանկարժեք կատուները»-ում ակնարկված է, առաջներում նրանց արժանիքը լավ մուկ բռնելն էր և ոչ թե ներկայիս նման, իրենց գեղեցկությամբ տան սերելին լինելը։ Սակայն նախկինում նույնպես, ի տարբերություն գյուղի շների, որոնց տան շեմից ներս չէին թողնում, կատուները միշտ մարդկանց կողքին, ամենատաք տեղում էին պառկած լինում և իրենց համար անհոգ մրափում։
Рассказы | Просмотров: 527 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 12.08.2014 | Комментарии (0)

Մարդկանց մեծ մասը մանկական հասակից ունենում են զանազան հակումներ ու նախասիրություններ, որոնցից սովորաբար նրանք չեն ձերբազատվում նույնիսկ մեծ տարիքում։ Մեր գյուղում պատահած այս երկու փոքրիկ դեպքերը ինձ վերջերս պատմել է այդպիսի մի անձնավորություն։ Նա իր մանկությունն ու դպրոցական տարիներն անցկացրել է գյուղում և չնայած հետագայում կյանքը շարունակել է մեծ քաղաքներում, սակայն փոքր հասակում հավերի նկատմամբ ունեցած իր հետաքրքրությունը պահպանել է մինչև հիմա
Рассказы | Просмотров: 513 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 12.08.2014 | Комментарии (0)

Хашут © 2017 | Сайт управляется системой uCoz