Вторник, 03.12.2024, 20:24Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость

Погода в селе

Поиск на сайте

Статистика


» Зарег. на сайте
Всего: 330187
Новых за месяц: 1
Новых за неделю: 1
Новых вчера: 0
Новых сегодня: 0
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 330180
» По полу
Парней: 330097
Девушек: 90

» Кто онлайн:
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Истории и рассказы
Главная » Статьи » Рассказы

Zatik 1981


«Խաշուտ» կայքի հարգարժան այցելուներ, սիրով ձեզ եմ ներկայացնում մի հին ֆիլմ, որը տեսանկարահանվել է իմ կողմից 1981 թվականին ու կապ ունի նաև Աբաթխև գյուղի հետ։ Այն իմ ունեցած մյուս ժապավենների նման ինձ հետ երկար ճամփորդել է տարբեր տեղեր և այս տարի, նման գործերով զբաղվող մի մասնավոր հիմնարկում վերածվել է թվային տեսանյութի։
1981 թ. Զատիկը ներկայացնող այս ժապավենի անցքերը վնասվել էին (տարիների ընթացքում մեխանիկական կինոցուցադրիչով հաճախակի ցուցադրելու պատճառով) և հնրավոր չեղավ ավելի որակով տեսանյութ պատրաստել, որի համար ձեր ներողամտությունն եմ հայցում։
Մեր Զատիկի գյուլաշի հետ է կապված նաև իմ ծանոթանալու պատմությունը տեսանյութի սկզբում ներկայացվող Աբաթխևցի Սիմոնյան Մարտինի հետ։
Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց և Ղազախստանում երեք տարի ու կես աշխատելուց հետո, 1974 թ. մենք ընտանիքով վերադարձանք Հայաստան և աշխատանքի տեղավորվեցինք Կիրովականում։
1975 թվականին մի օր, պոլիկլինիկայում հիվանդ ընդունելու ընթացքում, սենյակի դուռը կիսաբացվեց, ինչ-որ մեկը ներս նայեց ու նորից դուռը փակեց։ Նրա դեմքը ինձ մեր Զատիկի գյուլաշից ծանոթ թվաց։ Ես անմիջապես դուրս եկա ու նրան հարցրեցի որտեղից լինելը։ Նա պատասխանեց, որ Այգեձորից է (Կիրովականին մոտիկ գյուղ է)։ Նրան ասեցի «Ներեղություն, Ձեզ շփոթել եմ մեկ ուրիշի հետ», ներս մտա սենյակ ու շարունակեցի զբաղվել հիվանդիով։ Քիչ հետո նույն անձը նորից դուռը կիսաբաց արեց և ասեց. «Ախցխայից եմ…»։
Այդպես մենք ծանոթացանք և բավական երկար ժամանակ բարեկամություն արեցինք մինչև մեր Ամերիկա տեղափոխվելը։
Մարտին Սիմոնյանը մանկական հասակում իր հոր ՝ Անուշավանի հետ Հայաստանից տեղափոխվել էր Խաշուտ գյուղը և հաճախել էր մեր գյուղի դպրոցը։ Նա տարիքով ինձնից մեծ էր և ես նրան հիշում էի միայն Զատիկի գյուլաշներից։ Իմ դպրոցական տարիներին ՝ 1960-ական թվերին Մարտինը մեր գյուղի Զատիկի ճանաչված ու սիրված գյուլաշ բռնողներից մեկն էր հանդիսանում։
Andranik Poghosyan 2016 USA

Категория: Рассказы | Добавил: Andro (17.11.2016)
Просмотров: 1047 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Хашут © 2024 | Сайт управляется системой uCoz