Воскресенье, 25.06.2017, 10:09Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость
Логин:
Пароль:

Погода в селе

Поиск на сайте

Статистика


» Зарег. на сайте
Всего: 329129
Новых за месяц: 374
Новых за неделю: 59
Новых вчера: 10
Новых сегодня: 5
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 329122
» По полу
Парней: 329040
Девушек: 89

» Кто онлайн:
Онлайн всего: 8
Гостей: 7
Пользователей: 1
maestroqdk
Истории и рассказы

Главная » Статьи


Այս պատմությունը գյուղում տարածված ու հայտնի է շատերին, սակայն կարծում եմ արժի նորից վերհիշել այն:
Մեր գյուղացի երկու մշտական խմող մեծահասակ ընկերների մոտ մի օր նորից խմելու մեծ ցանկություն է առաջանում, բայց արաղ ճարելու հնարավորությունները արդեն սպառված են լինում: Երկուսով մոլորված մտածում են, զանազան միջոցներ առաջարկում միմյանց ու ելք չեն գտնում: Վերջապես ընկերներից մեկի մոտ մի նոր միտք է փայլատակում և ուրախացած ասում է մյուսին."Էրթանք ձեր տունը ես էման էնեմ օ կնիկդ րախին տա": Շատ էլ չվստահելով նրա ասածին, ընկերը ստիպված համաձայնվում է ու...
Рассказы | Просмотров: 1587 | Author: Андраник Погосян | Добавил: Andro | Дата: 05.06.2009 | Комментарии (0)

 Բարեվ ձեզ, սիրելի բարեկամներ: Իսկապես մեր "Նորշեն" սայթում ակտիվությունը բավական ցածր է: Օգտվողներն հիմնականում երիտասարդներ են և դա լավ է իրար ճանաչելու,ծանոթանալու համար: Սակայն անհասկանալի է, թե ինչու են հաղորդումներն ու նյութերը այսքան քիչ: Կարծում եմ բոլորիս համար ճիշտ կլինի ավելի հաճախակի հաղորդակցվել, նորություններ փոխանակել, մեզ վերաբերվող հետաքրքիր նյութեր քննարկել և այլն:
Նախկինում գյուղից շատ քչերն եին դուրս գալիս, իսկ ներկա ժամանակներում, երբ մեր գյուղի ժողովրդի մեծ մասը սփռվել է ամբողջ աշխարհով մեկ, մենք ուրիշ միջոց չունենք մեր ինքնությունը, սովորությունները, ծեսերը պահելու և փոխանցելու մեր հաջորդ սերունդներին: Այս առումով շատ գնահատելի են մեր...
Рассказы | Просмотров: 1517 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 28.05.2009 | Комментарии (0)

 Բարև սիրելի Խաշուտցիներ, շնորհավորում եմ ձեր շատ հետաքրքիր նոր սայթը: Արթուր Գրիգորյանից նամակ ստացա,որ իմ 'Նորշեն -ի համար գրված փոքր պատմությունները վերատպել է այս սայթում: ՈՒրախ կլինեմ, եթե մեր գյուղի մասին այդ փոքր իրական պատմությունները հետաքրքրեն նաև ձեզ: Քանի որ պատմությունների սկզբի մասը այստեղ չկա( այն Նորշեն -ում Գոստեվայա Կ -ում է), հարմար գտա այն նույնությամբ ուղարկել նաև ձեզ:
Рассказы | Просмотров: 1290 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 28.05.2009 | Комментарии (0)

Այս պատմությունն էլ Ջուլղայի մասին է : Այն ինձ պատմել է մայրս, կարծում եմ իրականություն կլինի քանիզի ինքը Ջուլղայի ծնունդ էր և ուրիշների ասելով շատ կատակասեր,առաքինի ու սիրված կին էր: Սիրելի մայրս անցած տարի մահացավ, Աստված ողորմի իրա հոգուն, թող այս պատմությունը փոքրիկ հիշատակ լինի իրանից:
Ջուլղացի մի երիտասարդ ձմռան սկզբներին գնում է Ախալքալաքի գյուղերից մեկում աղջիկ հավանելու:Իրա սրտի ուզած հարսնացուն գտնում է, բայց աղջիկը չեմուչում է անում: Համոզելու համար, ճարպիկ երիտասարդը իրեն ներկայացնում է որպես գյուղի հարուստներից մեկը և ասում, որ ունեն նաև զանազան մրգատու ծառերով մեծ այգիներ:Ինչպես գիտեք, Ախալքալաքում մրգատու ծառեր չկան ու...
Рассказы | Просмотров: 1762 | Author: Андраник Погосян | Добавил: Andro | Дата: 26.05.2009 | Комментарии (0)

 Ինչպես երևում է , մեր այս սայթից օգտվում են նաև մեր հարևան գյուղերի բնակիչներիը: Փոքր պատմություն ներկայացնենք նաև նրանց կյանքից: Սա ես լսել եմ Նեոխրեբում ապրող մեր մի համադասրանցուց: Այն ժամանակ մենք ընդունեցինք որպես իրականություն: Հիմա էլ ենթադրենք , որ այն իրապես եղել է:
4-րդ հանքահորում(шахта) աշխատող մի Նեոխրեբցի բանվոր,գիշերային հերթափոխը վերջացնելուց հետո, որոշում է հետը տուն տանել հանքահորում վագոնիկների ռելսների համար օգտագործվող փայտերից (шпала) մեկը: Մեր գյուղացիների տեսանկյունից հանցանքը մեծ չպետք է նկատվի, քանզի իրենք գյուղին մոտիկ անտառ չունեն:Այստեղ հիշենք նաև, թե Նեոխրեբցիները մեզ ինչ են անվանում…
Հսկողների համար աննկատ պլանավորածը հաջողում է ու փայտը շալակած ճամփա ընկնում դեպի գյուղ: Այն բավական ծանր է լինում, բայց քանի որ գողացված է, աշխատում է արագ հասցնել տեղ: Ահագին տարածություն անցնելուց հետո շատ հոգնում է, մտածում հասնել մի ապահով տեղ ու...
Рассказы | Просмотров: 1393 | Author: Андраник Погосян | Добавил: Andro | Дата: 26.05.2009 | Комментарии (0)

Գյուղի դպրոցականները, բացի դպրոց գնալուց ու դասեր սովորելուց, մասնակցում էին նաև ընտանիքի համարյա բոլոր աշխատանքներին: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դպրոցը նույնիսկ հատուկ արձակուրդ էր տալիս կոլտնտեսության աշխատանքներին օգնելու համար: Իսկ տան առօրյա գործերը երեխաների համար բավական շատ էին: Դրանց մեջ էր մտնում նաև անասուններին արածացնելու պարտականությունը այն դեպքերում, երբ դեռ նախիր չէր կազմակերպվել կամ ինչ-որ պատճառով անասունները յայլա չէին տարվել:
Մեր դպրոցական ընկերներից մեկը , Քարի Գլուխ կոչվող անտառամասում արածացնում է իրենց անասունները: Վերցրել է նաև գրքերը հանգիստ ժամանակ դասերը սովորելու համար:Այն ժանմանակներում պայուսակ չունեինք, գրքերը դնում էինք թևատակը ու գնում դպրոց: Ես կարոտվ եմ հիշում, երբ տատիկս, իմ դպրոց գնալուց առաջ մեր մեծ ամբարը բացում էր, նրա այսպես կոչված "աշկերից" հանում էր բարակ հացն ու...
Рассказы | Просмотров: 1589 | Author: Андраник Погосян | Добавил: Andro | Дата: 26.05.2009 | Комментарии (0)

Առաջներում տարվա տաք եղանակներին, երբ չկային սառցարաններ, մթերքները պահելը դժվար էր: Գյուղում դիմում էին զանազան միջոցների: Օրինակ, միսը սարքում էին ղաուրմա, կարագը աղ էին դնում կամ հալում դարձնում էին յուղ: Սակայն դրանք էլ վստահելի միջոցներ չէին:
Մի անգամ մեր գյուղում, մեկի տանը հալած յուղը երկար մնալուց կծվում է ու դառնում քիչ պիտանի: Տան տերերը մոլորվում են ինչ անել,բայց նրանց ճարպիկ փոքր տղան առաջարկում է կծված յուղը տանել ու ծախել: Մի քիչ չեմ ու չում անելուց հետո, ծնողները համաձայնվում են քաղաքում ծախելուն: Տղան դույլով յուղը վերցնում, տանում է քաղաքի շուկան, տեսնում է գները ինչպիսին են ու...

Рассказы | Просмотров: 1252 | Author: Андраник Погосян | Добавил: Andro | Дата: 08.05.2009 | Комментарии (0)

 Ամեն մի փոքրիկ պատմության հետ փորձում եմ համառոտ տեղեկություններ հաղորդեմ նաև գյուղի այն ժամանակների կյաքի ու կենցաղի մասին: Ձգտումս բարի է,իսկ նպատակս է մեծերիս համար վերհիշել անցյալը ու երիտասարդներին ինչ որ չափով իրազեկ պահել գյուղի անցած-գնացած օրերի անցուդարձը:Ինչքանով է այն ինձ հաջողվում, թող դատի ընթերցողը, որի կարծիքը ինձ համար կարևոր է, բայց ճակատագրական չի: Քանզի ես գրողի անուն վաստակելու հավակնություն չունեմ,այլ միայն փորձում եմ իմ ուժերի ներածի չափով որոշ աշխույժութուն մտցնել այս սայթի մեջ: ՈՒստի ուրախ կլինեյի լսելու մյուսների կարծիքները, ուղղումները, հավելումները, ինչու չէ, նաև գյուղի մասին ձեր իմացած փոքր պատմությունները:
Տարբեր ժամանակներ մեր գյուղի ժողովրդի ապրուստի համար եկամուտի աղբյուրները փոփոխվել են:Սկզբնական շրջանում հիմանական ապրուստի միջոց եղել են...
Рассказы | Просмотров: 1056 | Author: Андраник Погосян | Добавил: Andro | Дата: 08.05.2009 | Комментарии (0)

Նորից բարև ձեզ, սիրելի համագյուղացիներ, ևս մի պատմություն գյուղի անցյալից: 50-ական թվականներին, Կանդարա կոչված դաշտում կոլտնտեսությունը աճեցնում էր ձմերուկ, սեխ, պոմիդոր ու այլ բանջարանոցային կուլտուրաներ: Այն ժամանակ լավ բերք էին ստանում: Օրինակ, ձմերուկը, չնայած համեմատաբար իրա փոքր չափերին,բավական քաղցր էր: Իսկ ամեն մի քաղցր ուտելիք, ինչպես հասկանում եք, գյուղի երեխաների ու պատանիների, ինչպես նաև երիտասարդների, գիշերային հարձակման նշանակետ էր դառնում: Ով գյուղում ապրել է, կհիշի, որ այգիներից ու բանջարանոցներից մանր գողությունը հաճախ էր պատահում: Պահակների կամ թեկուզ պատահական մարդկանց կողմից բռնվելու դեպքում, բավական վտանգավոր հետևանքներ կարող էր ունենալ, սակայն...
Рассказы | Просмотров: 962 | Author: Андраник Погосян | Добавил: Andro | Дата: 02.05.2009 | Комментарии (0)

Այսօրվա պատմության թեման Զատիկի գյուլաշն է: Անցած տարի Զատիկին ես գյուղում էի, առաջվա նման շատ մարդ չէր հավաքվել, բայց բավական հետաքրքիր գյուլաշ եղավ: Հույս ունենանք, որ հետագայում գյուղ գնալ-գալու դժվարությունները կվերանան ու առաջվա նման այդ մեծ տոնը բազմամարդ կլինի:
Զատիկի գյուլաշի այդ սովորությունը հավանաբար մեր պապերը բերել են Էրզրումից: Տարիների ընթացքում այն համարյա չի փոփոխվել ու գյուղի բոլոր հասակի մարդկանց համար եղել է տոներից ամենահետաքրքիրը:
Рассказы | Просмотров: 1049 | Author: Андраник Погосян | Добавил: Andro | Дата: 01.05.2009 | Комментарии (0)

Այսօրվա նյութը մեր գյուղի հարսանիքների մասին է:Անցած տարի իմ գյուղում եղած ժամանակ հայրիկիս հետ զրույցելիս հիշեցինք գյուղի առաջվա հարսանիքները: Հայրս պատմում էր, որ մի ժամանակաշրջան գյուղում միաժամանակ երկու հարսանիք չէին անում: Ինչպես հիմա դուք ենթադրեցիք, ես ել կարծեցի, թե պատճառը կամ նվագողներն են կամ հարսի շորը: Դուք էլ առայժմ մտածեք այդ մասին ու միաժամանակ վերհիշենք առաջվա հարսանիքները:
Рассказы | Просмотров: 1115 | Author: Андраник Погосян | Добавил: Andro | Дата: 01.05.2009 | Комментарии (0)

Хашут © 2017 | Сайт управляется системой uCoz