Գյուղի դպրոցականները, բացի դպրոց գնալուց ու դասեր սովորելուց, մասնակցում էին նաև ընտանիքի համարյա բոլոր աշխատանքներին: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դպրոցը նույնիսկ հատուկ արձակուրդ էր տալիս կոլտնտեսության աշխատանքներին օգնելու համար: Իսկ տան առօրյա գործերը երեխաների համար բավական շատ էին: Դրանց մեջ էր մտնում նաև անասուններին արածացնելու պարտականությունը այն դեպքերում, երբ դեռ նախիր չէր կազմակերպվել կամ ինչ-որ պատճառով անասունները յայլա չէին տարվել: Մեր դպրոցական ընկերներից մեկը , Քարի Գլուխ կոչվող անտառամասում արածացնում է իրենց անասունները: Վերցրել է նաև գրքերը հանգիստ ժամանակ դասերը սովորելու համար:Այն ժանմանակներում պայուսակ չունեինք, գրքերը դնում էինք թևատակը ու գնում դպրոց: Ես կարոտվ եմ հիշում, երբ տատիկս, իմ դպրոց գնալուց առաջ մեր մեծ ամբարը բացում էր, նրա այսպես կոչված "աշկերից" հանում էր բարակ հացն ու փաստիլը, հավասար ծալում ու դնում իմ գրքերի արանքը ու նոր ճանաբարհ դնում: Ահա մեր այս պատմության տղան, գրքերը թևատակին անտառով գնում է իրենից մի քիչ հեռացած անասուններին հետևելու: Փոքրիկ բացատում,իրանից մի քիչ ներքև, տափարակ քարի վրա նկատում է պոչն ու գլուխը իրար մոտեցրած, քնած մի աղվես: Գրքերը ցած է դնում, մի բավական մեծ քար վերցնում ու երկու ձեռքով շպրտում աղվեսի վրա:Քարը դիպչում է աղվեսի ուղիղ գլխին ու սպանում: Գրքերը նորից թևատակը դնելով, տղան մի ձեռքով աղվեսի առջևի ոտքերը ու մյուսով հետևի ոտքերը բռնած նայում է մի աչքը քարի հարվածց ուռած ու դուրս պրծած , անշնչացած աղվեսին և տարակուսանքի մեջ ընկնում . "գրքերում, պատմվածքներում գրում են, որ աղվեսը շատ խորամանկ է, բա ուր էր այդ խորամանկությունը?, երբ հասարակ ձևով սպանվեց" Այսպես մտածմունքների մեջ տղան գնում է դեպի անասունները, հանկարծ աղվեսը ուժեղ ցնցվում է ու գրքերը տղայի թևատակից թափվում են: Մի ձեռքը թողնելով` տղան փորձում է գրքերը հավաքել, աղվեսը կպչում է ձեռքերից ու բավական երկար ժամանակ կծոտում, չանկռում մինչև ազատվում, փաղչում է: Հաջորդ օրերին մեր ձախորդ դասընկերը ձեռքերը վիրակապած էր դասի գալիս ու պատճառի մասին մեր հարցումներից խուսափում էր: Դեպքից մի քանի օր հետո, տեղի տալով մեր հետաքրքրասիրությանը ,պատմեց եղելությունը: Ներկայումս նա ապրում է Ռուսաստանում,արդեն շատ ճանաչված ու հարգված անձ է: Օգտվելով առիթից` իրեն առողջություն ու երկար տարիների բեղմնավոր աշխատանք եմ ցանկանում իր սիրած մասնագիտությամբ: