Пятница, 22.11.2024, 00:59Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость

Погода в селе

Поиск на сайте

Статистика


» Зарег. на сайте
Всего: 330186
Новых за месяц: 1
Новых за неделю: 0
Новых вчера: 0
Новых сегодня: 0
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 330179
» По полу
Парней: 330096
Девушек: 90

» Кто онлайн:
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Истории и рассказы
Главная » Статьи » Рассказы

Ընտանեկան գաղտնիքը
Ինչպես երևում է , մեր այս սայթից օգտվում են նաև մեր հարևան գյուղերի բնակիչներիը: Փոքր պատմություն ներկայացնենք նաև նրանց կյանքից:
Սա ես լսել եմ Նեոխրեբում ապրող մեր մի համադասրանցուց: Այն ժամանակ մենք ընդունեցինք որպես իրականություն: Հիմա էլ ենթադրենք , որ այն իրապես եղել է:
4-րդ հանքահորում(шахта) աշխատող մի Նեոխրեբցի բանվոր,գիշերային հերթափոխը վերջացնելուց հետո, որոշում է հետը տուն տանել հանքահորում վագոնիկների ռելսների համար օգտագործվող փայտերից (шпала) մեկը: Մեր գյուղացիների տեսանկյունից հանցանքը մեծ չպետք է նկատվի, քանզի իրենք գյուղին մոտիկ անտառ չունեն:Այստեղ հիշենք նաև, թե Նեոխրեբցիները մեզ ինչ են անվանում…
Հսկողների համար աննկատ պլանավորածը հաջողում է ու փայտը շալակած ճամփա ընկնում դեպի գյուղ: Այն բավական ծանր է լինում, բայց քանի որ գողացված է, աշխատում է արագ հասցնել տեղ: Ահագին տարածություն անցնելուց հետո շատ հոգնում է, մտածում հասնել մի ապահով տեղ ու նոր հանգստանալ:
Մի կերպ հասնում է գյուղի սահմանին, հիմա էլ վախենում է գյուղացիներից տեսնող լինի:Այսպես շարունակելով ճանաբարհը, մտքում ամեն անգամ նշանակետ է վերցնում ինչ որ մի բան(ծառ,ցանկապատ, տուն և այլն) ու որոշում այնտեղ հասնելուց հետո հանգստանալ, բայց այդպես էլ, առանց դադարի շարունակում է գնալ: Վերջապես նկատում է, որ տնից շատ հռու չի, վերջին ուժերրը լարում ,հալից ընկած մի կերպ տեղ է հասնում:
Մարդը հոգնած, տանջված պառկում է քնելու: Գիշերվա կեսին արթնանում է կնոջ աղմուկ-աղաղակից , թէ ինձ տանում են…, հասեք... Արթնանում ու տեսնում, որ ինքը փայտի փոխարեն իրա կնոջը շալակն առած դռնից դուրս է տանում: Արագորեն կնոջն իջացնում է, հանգստացնում ու խնդրում մարդու բան չասի: Կինը բավական խոնարհ է լինում ու ինչպես նկատեցիք,մինչև հիմա այս պատմությունը որևէ մեկին չի պատմել:


Источник: http://www.norshen.ru/?cmd=rasskazi
Категория: Рассказы | Добавил: Andro (26.05.2009) | Автор: Андраник Погосян
Просмотров: 2017 | Рейтинг: 5.0/2 |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Хашут © 2024 | Сайт управляется системой uCoz