Вторник, 01.07.2025, 13:30Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость

Погода в селе

Поиск на сайте

Статистика


» Зарег. на сайте
Всего: 330297
Новых за месяц: 10
Новых за неделю: 2
Новых вчера: 1
Новых сегодня: 0
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 330290
» По полу
Парней: 330207
Девушек: 90

» Кто онлайн:
Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Истории и рассказы
Главная » Статьи » Рассказы

Փոքրիկ առևտրականը
Առաջներում տարվա տաք եղանակներին, երբ չկային սառցարաններ, մթերքները պահելը դժվար էր: Գյուղում դիմում էին զանազան միջոցների: Օրինակ, միսը սարքում էին ղաուրմա, կարագը աղ էին դնում կամ հալում դարձնում էին յուղ: Սակայն դրանք էլ վստահելի միջոցներ չէին:
Մի անգամ մեր գյուղում, մեկի տանը հալած յուղը երկար մնալուց կծվում է ու դառնում քիչ պիտանի: Տան տերերը մոլորվում են ինչ անել,բայց նրանց ճարպիկ փոքր տղան առաջարկում է կծված յուղը տանել ու ծախել: Մի քիչ չեմ ու չում անելուց հետո, ծնողները համաձայնվում են քաղաքում ծախելուն: Տղան դույլով յուղը վերցնում, տանում է քաղաքի շուկան, տեսնում է գները ինչպիսին են ու ավելի էժան գնով առաջարկում գնորդներին: Շուկայի տնօրենը(դիրեկտորը) տեսնում է մի միամիտ գյուղացի տղա բավական էժան գնով յուղ է ծախում, գինը ավելի էժանացնելով ամբողջը վերցնում ու տանում է տուն: Տղան հաջող առևտրից հետո շուկայց անմիջապես հեռանում է:
Տուն տանելուց ու յուղի որակը տեսնելուց հետո, դիրետորը ջղայնացած վերադառնում է ու փնտրում տղային. " ՈՒր կորավ ադ լակոտը, վեր գեղեն էր, ասքան տարի բազարի դերեկտոր եմ ասպես մարս ֆալան էնող չեր էղե": Վաճառողները առերևույթ դիրեկտորին քաջալերելով, ներքուստ տղայի կողմն են լինում ու չեն մատնում:



Источник: http://www.norshen.ru/?cmd=rasskazi
Категория: Рассказы | Добавил: Andro (08.05.2009) | Автор: Андраник Погосян
Просмотров: 1932 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Хашут © 2025 | Сайт управляется системой uCoz