Воскресенье, 25.06.2017, 10:09Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость
Логин:
Пароль:

Погода в селе

Поиск на сайте

Статистика


» Зарег. на сайте
Всего: 329129
Новых за месяц: 374
Новых за неделю: 59
Новых вчера: 10
Новых сегодня: 5
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 329122
» По полу
Парней: 329040
Девушек: 89

» Кто онлайн:
Онлайн всего: 8
Гостей: 7
Пользователей: 1
maestroqdk
Истории и рассказы

Главная » Статьи


Շատ վաղուց, Ղազախստանում մեր ապրած տարիներին, եղբորս գրած նամակներում նկարագրված էր գյուղի հարսանիքներում պատահած մի քանի դեպքեր, որոնցից մեկը նվերի վերաբերյալ էր:
Բարեկամներիս ու համագյուղացիներիս հետ զրույցների ժամանկ կատակով նշում եմ, որ հարսանիքներին նվերներ տալու հարցում Ամերիկան մեր գյուղից առնվազը հիսուն տարով հետ է մնում: Այստեղ նույնպես, շատ մոտիկները նվեր են տալիս, իսկ մնացածը` արդեն բոլորին հայտնի ու ընդունված չափի գումար, որը տարեց-տարի ավելանում է փողի արժեզրկման հետ համընթաց:
Рассказы | Просмотров: 322 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 08.08.2014 | Комментарии (0)

Մեր գյուղի ժողովրդի ամենասպասված ու սիրված տոներից մեկը Զատիկն է: Նախորդ փոքրիկ պատմություններից մեկում այս թեման արդեն շոշափվել է, սակայն ինչպես արդեն նշել եմ, յուրաքանչյուրիս համար այն հարուստ է բազմաթիվ դեպքերով ու հիշողություններով: Մեր ու հարևան գյուղերի բոլոր բնակիչները` մեծ ու փոքր, անհամբեր սպասում և նախօրոք պատրաստվում են Զատիկի տոնին:
Рассказы | Просмотров: 312 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 08.08.2014 | Комментарии (0)

Դեռ իմ պապից սկսած մենք միշտ մեղու ենք պահել ու փոքր տարիքից անընդհատ առնչվել եմ այդ ժրաջան ու շատ զարմանալի ընդունակություններով օժտված միջատների հետ: Գյուղում եղած ժամանակս երբեմն նստում էի փեթակի կողքին ու հետաքրքրությամբ հետևում նրանց ելումուտին, գործողություններին, թռիչքին:
Рассказы | Просмотров: 268 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 08.08.2014 | Комментарии (0)

Այս պատմությունները կարդալիս, անծանոթ ընթերցողի մոտ հնարավոր է տպավորություն ստեղծվի, թե մեր գյուղում բավական թիվ են կազմում գող, անազնիվ ու վատ մարդիկ: Հասկանալի է, որ ամեն տեղ էլ կլինեն նման անհատներ, սակայն տվյալ ժողովուրդը ճանաչվում է իր ընդհանուր նկարագրով ու մեծամասնության որակավորմամբ: Առանց անհամեստության պետք է նշեմ, որ մեր գյուղի ժողովուրդը լավ համարում ունի թե` ներսում և թե` դրսերում:
Рассказы | Просмотров: 304 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 08.08.2014 | Комментарии (0)

Նախորդ փոքր պատմվածքներից մեկում արդեն նշել եմ, որ գյուղում հաճախակի էին մանր գողությունները այգիներից, դաշտերից, հարևաններից: Դրանք առանձնապես մեծ արձագանք չեին ունենում և շուտ մոռացվում էին: Բայց պատահում էին նաև բավական մեծ ու աղմկհարույց գողություններ, որոնք երկար ժամանակ քննարկման նյութ էին լինում, թշնամանքի պատճառ դառնում:
Рассказы | Просмотров: 259 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 08.08.2014 | Комментарии (0)

Մեր ու հարևան գյուղերի բարբառները հիմնականում նույնը լինելով, յուրաքանչյուրն ունի նաև նուրբ յուրահատկություններ, որոնցով գյուղացիները հեշտությամբ տարբերում են խոսակցի որտեղից լինելը: Փոքր հասակում հաճախակի դա առիթ էր դառնում իրար տնազ անելու և զվարճանալու: Անծանոթ մարդու համար այդ նրբությունները աննկատելի են մնում և բարբառը ընկալվում է որպես ընդհանուր, մի դժվար հասկանալի խոսելաձև:
Рассказы | Просмотров: 254 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 08.08.2014 | Комментарии (0)

Մեր գյուղում ապրող ազգականները սովորաբար իրար հետ շատ կապված են, գնալ-գալ ունեն, ուրախություններն ու լավ առիթներն իրար հետ են անցկացնում, անհրաժեշտության դեպքում իրար հաճախակի օգնության են հասնում: Հայկական ընտանիքին բնորոշ ազգային այդ հատկությունը գյուղում ընդունված ու պահպանվող լավ սովորություն է և այն բոլորս գնահատում ենք: Սակայն լինում են նաև բացառություններ: Ահա նկարագրում եմ այդպիսի մի իրական միջադեպ գյուղի կյանքից:
Рассказы | Просмотров: 260 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 08.08.2014 | Комментарии (0)

Դդումը մեր գյուղի սիրված ուտելիքներից է: Սովորաբար այն ցանում էին կարտոֆիլի դաշտում, հատուկ խնամք չէր պահանջում ու ստանում էին բավական լավ բերք: Հասուն դդումը արտաքինից արդեն նկատվում էր, ունենում էր փայլուն տեսք, ստուգելիս կեղևը լինում էր պնդացած, իսկ տերևներն սկսում էին չորանալ: Այն բերում էին տուն, դրսում որոշ ժամանակ թողնում չորանալու և պահեստավորելով ՝օգտագործում համարյա մինչև փետրվար ամիսը:

Рассказы | Просмотров: 361 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 07.08.2014 | Комментарии (0)

Ամբողջ կյանքում գյուղում ապրած , մեծ չարչարանքով իրա հացը վաստակած մեր համագյուղացիներից մեկի տղան Ռուսաստանում բավական հաջողություններ է ունենում անձնական բիզնեսում և մի տարի որոշում է ընտանիքով գնալ հանգստանալու ծովափնյա հեռավոր երկրներից մեկը ու այդ մասին հեռախոսով ասում է մորը: Երբ տղայի մայրը լուրը հայտնում է ամուսնուն, նա իրա խիստ վրդովմունքն է արտահայտում ու հարցնում. "Ինչերին է պետք էդ հեռու էրկիրը?"...
Рассказы | Просмотров: 1395 | Добавил: Andro | Дата: 28.07.2009 | Комментарии (2)

Մշտապես մեր գյուղում ապրող մեծահասակ եղբայրներից մեկին, Ռուսաստանում ապրող իրա տղան հիվանդության պատճառով տանում է Մոսկվա բուժման: Գործերը վերջացնելուց հետո, տղան հորը ուղեկցում և...
Рассказы | Просмотров: 1343 | Добавил: Andro | Дата: 09.07.2009 | Комментарии (0)

 Քանի որ նախորդ պատմության թեման լռությամբ ընդունվեց, այն համարենք հմաձայնության նշան ու շարունակեք:
Մինչև 50-ական թվականները մեր գյուղից հատ ու կենտ մարդիկ էին գնում ուրիշ տեղեր կամ երկրներ սովորելու: Իսկ այդ թվերից հետո սկսվեց ու աստիճանաբար աճեց դրսում սովորելու գնացողների թիվը: Հպարտությամբ պետք է նշենք , որ հետագահում դպրոցն ավարտողների համար այն համարյա մասսայական բնույթ էր կրում:Առիթն օգտագործելով, պետք է մեր շնորհակալությունը հայտնենք դպրոցի լավագույն ուսուցիչներին, որոնց ավանդը մեծ էր այդ գործում:
 Ավարտողների հիմնական մասը գնում էին Երևան ու չնայած լեզուն մեր մայրենի հայերենն է,բայց բավական դժվարություն էր լինում խոսելաձևին հարմարվելու և ...
Рассказы | Просмотров: 1789 | Author: Андраник Погосян | Добавил: Andro | Дата: 27.06.2009 | Комментарии (1)

Սիրելի հայրենակիցներ, այսօրվա թեման մի քիչ ավելի ազատամիտ է: Գյուղում պտտվող ազատամիտ թեմաներ անեկտոդների ձևով շատ կան ու հավանաբար մեծ մասդ տեղյակ եք: Դրանց ես չեմ անդրադառնում, բայց եթե պատմելու ցանկություն ունեցողներ կան,իմ կարծիքով ընդունելի սահմաններում կարելի է գրել :
Գյուղում առաջներում տարիքով մարդկանց զանազան հարգալից անձնանուններով էին դիմում. շափար, պիճիափար, շաքամի,տացու և այլն: Այդ ցանկը Վ. Դարբինյանի գրքում բերված է :
Մեր այսօրվա պատմության հերոսին անվանենք Պիպիշ ափար, որը շատ կատակասեր ու սրամիտ մարդ է եղել: Մի օր Նեոխրեբում Պիպիշ ափարը պատահական հանդիպում է այդ գյուղի երեցկանը (տերտերի կնոջը) որին ինքը լավ ճանաչում է: Խոսակցության ընթացքում առիթն օգտագործում է ու ...
Рассказы | Просмотров: 1306 | Author: Андраник Погосян | Добавил: Andro | Дата: 05.06.2009 | Комментарии (0)

Хашут © 2017 | Сайт управляется системой uCoz