Մշտապես մեր գյուղում ապրող մեծահասակ եղբայրներից մեկին, Ռուսաստանում ապրող իրա տղան հիվանդության պատճառով տանում է Մոսկվա բուժման: Գործերը վերջացնելուց հետո, տղան հորը ուղեկցում և ցույց է տալիս Մոսկվայի հիմնական տեսարժան վայրերը:Այդ ըթացքում մի օր այցելում են նաև կենդանիների առուծախի շուկան(птичий базар): Հայրը հատկապես զարմանում է այնտեղ վաճառվող շների ու կատուների շատ բարձր գներից: Երբ վերադառնում է գյուղ , այդ մասին պատմում է գյուղում ապրող մյուս եղբորը: Նա նույնպես շատ զարմանում է կատուների շատ բարձր գներից ու պարզամտորեն հարցնում. "Մ... ջան, էդ կատվները էդման ուժեղ մուկ բռնող են? օր էդման թանկ կու ծախեն":
|