Քանի որ նախորդ պատմության թեման լռությամբ ընդունվեց, այն համարենք հմաձայնության նշան ու շարունակեք: Մինչև 50-ական թվականները մեր գյուղից հատ ու կենտ մարդիկ էին գնում ուրիշ տեղեր կամ երկրներ սովորելու: Իսկ այդ թվերից հետո սկսվեց ու աստիճանաբար աճեց դրսում սովորելու գնացողների թիվը: Հպարտությամբ պետք է նշենք , որ հետագահում դպրոցն ավարտողների համար այն համարյա մասսայական բնույթ էր կրում:Առիթն օգտագործելով, պետք է մեր շնորհակալությունը հայտնենք դպրոցի լավագույն ուսուցիչներին, որոնց ավանդը մեծ էր այդ գործում: Ավարտողների հիմնական մասը գնում էին Երևան ու չնայած լեզուն մեր մայրենի հայերենն է,բայց բավական դժվարություն էր լինում խոսելաձևին հարմարվելու և նոր ընկերների կողմից սրամտելու առիթ չտալու համար: Բոլորս էլ այդ էտապները անցել ենք, երբ "արա"-ի փոխարեն "ծօ"-ով ենք դիմել, կամ որոշ բառեր մեր գյուղի բարբառով ենք արտասանել ու ծիծաղի առարկա դարձել: Պատմությունը երիտասարդ ընթերցողի համար պարզ լինելու համար, նշեմ նաև, որ առաջներում դպրոցում գրելու համար օգտագործվում էր ծայրով գրիչ ու թանաքամանով թանաք: Վերջինս հաճախակի տղաների չարության առիթ էր ծառայում, երբ նրա մեջ գցում էին կարբիտ կոչված նյութը:Գրիչներն էլ փայտից կամ վորևէ գույնի ոսկրանման նյութից էր պատրաստված լինում , իսկ 60-ական թվերի կեսերին արդեն սկսեց տարածվել գնդիկավոր ներկայիս գրիչները: Ընդ որում սկզբնական շրջանում, այդ գրիչների թանաքը վերջանալիս դեն չէինք գցում ինչպես հիմա, այլ հատուկ տեղերում տանում և վերալցնում էինք ու նորից օգտագործում: Երևան նոր գնացող այդ առաջի սերնդի ուսանողներից մեկը մոտենում է գրախանութում աշխատող վաճառողուհուն ու միամտիրեն հարցնում. " Քուր ջան, էդ բոզ գրիչը մե հատմ ցույց կուտաս? Վաճառողուհին առոգանությունից հասկանում է, որ նոր եկած ուսանող է, բայց առիթը բաց չի թողում երիտասարդ տղային սրամտելու համր ու պատասխանում է. " Այդ ինչպես? գրիչն էլ է բոզ լինում?"