Воскресенье, 25.06.2017, 10:09Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость
Логин:
Пароль:

Погода в селе

Поиск на сайте

Статистика


» Зарег. на сайте
Всего: 329129
Новых за месяц: 374
Новых за неделю: 59
Новых вчера: 10
Новых сегодня: 5
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 329122
» По полу
Парней: 329040
Девушек: 89

» Кто онлайн:
Онлайн всего: 8
Гостей: 7
Пользователей: 1
maestroqdk
Истории и рассказы

Главная » Статьи


Մեր գյուղում նախկինում կաթնատու կենդանիները ապրուստի միջոցներից հիմնականն էին համարվում: Ոչխարներ ունեին ոչ բոլորը, բայց կովեր կամ գոմեշներ (գյուղի բարբառով` "մատակ", իսկ արուն` "գոմեշ") պահում էր գյուղի գրեթե յուրաքանչյուր ընտանիք: Ընդ որում, գյուղն ուներ առանձին նախիր կովերի ու մատակների համար և հնում վերջինները ավելի մեծ թիվ էին կազմում: Չնայած մատակի կաթի յուղայնությունը ավելի բարձր է, սակայն, կապված մատակների խնամքի ու սննդի դժվարությունների հետ, նրանց թիվը աստիճանաբար պակասեց ու 70-ական թվականներին իսպառ վերացան:
Рассказы | Просмотров: 287 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 09.08.2014 | Комментарии (0)

Կաթի չորացրած սերը հնում մեր գյուղի ամենահարգի ուտեստներից մեկն էր: Այն միշտ անպակաս պետք է լիներ ինչպես հարսանեկան կամ այլ առիթով ուրախությունների ու կրոնական մեծ տոների սեղանների վրա, այնպես էլ բանակ գնացող կամ այլ հեռավոր ուղևորության պատրաստվող մեր համագյուղացու ճամփորդական ուտելիքեղենի ցուցակում: Մեր գյուղական յուրահատուկ գաթայի նման, չորացրած կաթնասերը նույնպես անծանոթ ու անսովոր է օտարի համար:
Рассказы | Просмотров: 241 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 09.08.2014 | Комментарии (0)

Ձմռան ամիսներին, երբ գյուղում աշխատանքները համեմատաբար քիչ էին, մեծահասակ տղամարդիկ երեկոյան հավաքվում էին որևէ մեկի տանը ու ժամանակ անցկացնում: Այդ հավաքատեղին "Խան" էին անվանում և նրանք այնտեղ սովորաբար զրուցում, թղթախաղով էին զբաղվում, կամ որևէ մեկը հեքիաթ էր պատմում, իսկ մյուսները լուռ լսում էին: Պատմողը երբեմն հեքիաթն ուղեկցում էր նրա հերոսների երգերով ու այն ավելի հետաքրքիր դարձնում:
Рассказы | Просмотров: 257 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 09.08.2014 | Комментарии (0)

Մի ժամանակ գյուղից խոպան գնացողները բազմաթիվ էին ու այդ կապակցությամբ շատ են զանազան զվարճալի կամ տխուր պատմությունները:
Մի տարի, համագյուղացիների հետ խոպան է գնում նաև գյուղում ապրող, բայց մասնագիտության բնույթով ֆիզիկական աշխատանք քիչ կատարող մեկը: Աշխատող ամբողջ բրիգադը համագյուղացիներից է կազմված լինում ու իրար լավ ճանաչում են:
Рассказы | Просмотров: 329 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 09.08.2014 | Комментарии (0)

Նախորդ դարի 60-ական թվականներին գյուղում սկիզբ առավ արտագնա աշխատանքի՝ խոպան գնալու սովորույթը: Այն աստիճանաբար թափ առավ ու իր բացասական կողմերով հանդերձ` գյուղի շատ ընտանիքների համար օգտակար եղավ նրանց տնտեսական վիճակը բարելավելու իմաստով:
Այդ տարին Ռոստովում ապրող մեր մի համագյուղացին, իր գյուղում ապրող աներձագի հետ աշխատանքի են մեկնում ոսկու հանքերով հայտնի Սիբիրի մի հեռավոր քաղաք:
Рассказы | Просмотров: 259 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 09.08.2014 | Комментарии (0)

Վաղ մանկությանս տարիներին ինձ բախտ է վիճակվել ականատես լինել մեր գյուղում ցորեն կալսելու հին ձևին:
Հնձելուց հետո սայլերով ծղոտը տեղափոխում էին գյուղ ու կլոր շրջանով փռում կալում: Հաստ տախտակներց պատրաստված ու տակից որձաքարեր(кварц, գյուղի լեզվով ՝ "չախմախ") կպցրած, "կամ" կոչվող դահուկանման այդ հարթակին լծում էին մի զույգ եզներ, կանգնում նրա վրա ու օղակաձև պտույտներ կատարում փռված ցորենի ծղոտի վրա:
Рассказы | Просмотров: 298 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 09.08.2014 | Комментарии (0)

Գյուղում մեր կոլտնտեսությունն ուներ փայտի սղոցարան, որտեղ աշխատում էին մի քանի համագյուղացիներ: Այն ապահովում էր շինարարության ինչպես համայնական, նույնպես և բնակիչների մասնավոր կարիքները:
Հիշողությանս մեջ մնացել են այն դժվարությունները, երբ դեռ գյուղում էլեկտրականություն չկար ու ամեն ինչ ձեռքերով էր կատարվում:
Рассказы | Просмотров: 278 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 09.08.2014 | Комментарии (0)

Դպրոցն ավարտելուց ու գյուղից դուրս գալուց հետո, բոլորիս տանջում է նույն` ծննդավայրի ու մեր հարազատների հանդեպ ունեցած անհագ կարոտը: Կարծում եմ, որ այն սկզբնական շրջանում բոլորս էլ բավական ծանր ենք տարել: Ժամանակի հետ այդ զգացումը աստիճանաբար թուլանում է, սակայն երբեք չի անհետանում: Անպատկերացնելի ու անհավատալի է, որ գյուղից գնացած ու այլևս չվերադարձած մեր հատուկենտ հայրենակիցները այդ զգացումը չեն ունեցել:
Рассказы | Просмотров: 238 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 08.08.2014 | Комментарии (0)

Ճառալը գտնվում է մեր գյուղից մոտ ինը կիլոմետր հեռավորության վրա: Այն նախկինում թուրքական փոքր բնակավայր է եղել: 1944 թվականին նրա բնակիչներին , մոտ քառասուն հազար այսպես կոչված "Մեսխեթի թուրքեր"-ի կազմում աքսորել են Միջին Ասիա, որից հետո այդ գյուղն ու իր շջապատը անցել է մեզ ու այն օգտագործվել որպես կոլխոզի անասունների ձմեռանոց:
Рассказы | Просмотров: 276 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 08.08.2014 | Комментарии (0)

Ներկայումս զարգացած երկրներում շատ ընտանիքներ տան մեջ շուն են պահում ու նրան խնամում ինչպես իրենց երեխային. կերակրում հատուկ նրանց համար նախատեսված խանութներից վերցված սննդով, լողացնում, ամեն օր զբոսանքի հանում, կենդանիների վարսավիրի մոտ մազերն ու եղունգները կտրում, նույնիսկ քոլեջ սովորելու տանում ու նաև ՝ ամուսնացնում: Շանը տան մեջ պահելու հարցում մարդկանց կարծիքները տարբեր են ու այդ կապակցությամբ թոռնիկիս հետ երբեմն թեթև վեճի ենք բռնվում:
Рассказы | Просмотров: 259 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 08.08.2014 | Комментарии (0)

Ոչխարը մեր գյուղի սիրված կենդանիներից է: Գուցե հիմա ընթերցողներից ոմանք պատկերացրին նրա մսի խորովածն ու խաշլաման, սակայն այն ավելի հաճախ իմ մոտ առաջացնում է ջերմ հիշողություններ մանկությունից: Մտապատկերումս վերականգնվում են այդ հեզ ու անվնաս կենդանու հետ կապված բազմաթիվ պատմություններ, որոնց անձամբ ներկա եմ եղել կամ հիշում եմ հորս ու պապիս պատմելով: Ինչպես գյուղում շատերը, մենք նույնպես պապերիցս սկսած միշտ ունեցել ենք ոչխարներ, լավ իմացել նրաց պահելու պայմաններն ու դժվարությունները:
Рассказы | Просмотров: 327 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 08.08.2014 | Комментарии (0)

Ինչպես նշել եմ նախորդ պատմություններում, վերջին տարիներն մի քանի անգամ, հնարավորություն ունեցա երկար ժամանակով գյուղում լինել: Այդ ընթացքում, հավանաբար, մոտ տաս տարվա բացակայությանս կարոտն առնելու համար, շաբաթական մեկ-երկու անգամ հաճույքով բարձրանում էի մեր յայլան ու երբեմն նաև հասնում սարերը:
Рассказы | Просмотров: 287 | Author: Andranik Poghosyan | Добавил: Andro | Дата: 08.08.2014 | Комментарии (0)

Хашут © 2017 | Сайт управляется системой uCoz