Среда, 27.11.2024, 22:59Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость

Погода в селе

Поиск на сайте

Статистика


» Зарег. на сайте
Всего: 330186
Новых за месяц: 1
Новых за неделю: 0
Новых вчера: 0
Новых сегодня: 0
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 330179
» По полу
Парней: 330096
Девушек: 90

» Кто онлайн:
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Истории и рассказы
Главная » Статьи » Рассказы

Դժվար հաց
Վաղ մանկությանս տարիներին ինձ բախտ է վիճակվել ականատես լինել մեր գյուղում ցորեն կալսելու հին ձևին:
Հնձելուց հետո սայլերով ծղոտը տեղափոխում էին գյուղ ու կլոր շրջանով փռում կալում: Հաստ տախտակներց պատրաստված ու տակից որձաքարեր(кварц, գյուղի լեզվով ՝ "չախմախ") կպցրած, "կամ" կոչվող դահուկանման այդ հարթակին լծում էին մի զույգ եզներ, կանգնում նրա վրա ու օղակաձև պտույտներ կատարում փռված ցորենի ծղոտի վրա: Մեծերը երբեմն թույլ էին տալիս իրենց հետ կամի վրա նստելու նաև փոքրերիս, որը մեզ համար ուրախանալու և ընկերների մոտ հպարտանալու առիթ էր դառնում:

Բավական երկարատև ժամանակ պտույտներ կատարելուց հետո, ցորենի հատիկները անջատվում էին ցողուններից ու իջնում տակը: Վրայից ծղոտը հավաքում էին առանձին, իսկ ներքևի ցորենի ու թեփի խառնուրդը տալիս էին քամուն, ջոկում թեփը, այնուհետև մաղում ու առանձնացնում հացահատիկը: Ամառվա շոգին այն բավական աշխատատար գործ էր ու երբեմն պետք էր արագ կատարել անձրևի տակ ընկնելուց խուսափելու համար:
Նախորդ դարի քսանական թվականներին, այս թեմայի հետ կապված մի տխուր պատմություն է պատահել մեր ազգականներից 19-20 տարեկան Զաքո անունով մի երիտասարդի հետ: Մեր գյուղացի Ավետիսյան ազգից մեկ ուրիշի հետ, նրան թուրքերը Ախալքալաքի շրջանում բռնել, եզների փոխարեն լծել են կամին և ճիպոտներով ծեծելով ստիպել կալսելու իրենց ցորենը: Մեր ազգականը այդ դաժանությանը չի դիմացել ու տեղում մահացել է: Նրանք խեղճի դիակը թաղել են այնտեղ աղբի մեջ: Իմանալուց հետո, մերոնք մեծ դժվարությամբ կարողացել են նրա դին բերել ու վերաթաղել գյուղում:
Էլեկտրականությունը գյուղ հասնելուց հետո, կոլտնտեսությունը ձեռք բերեց հատուկ մեքենա, որը տեղակայված էր Ներքին գոմերի մոտ գտնվող հրապարակում։ Այն միայն կալսման գործողությունն էր կատարում: Հունձը առաջվա նման ձեռքով էին անում, այնուհետև դաշտերից բերում հավաքում էին այդ մեքենայի մոտ: Այդ հին մեքենան կոմբայնի նման հարմարություն չուներ և աշխատողները ձեռքերով ծղոտը լցնում էին նրա վերևի մասում գտնվող հատուկ տեղը: Դա բավական ծանր և հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանք էր ու մենակ չէր կատարվում: Սովորաբար երկուսով, դեպի մեքենան մեջքով կանգնած, եղաններով վերցնում էին ծղոտի բավական մեծ խուրձ ու գլխի վրայով բաձրացնելով ` գցում մեքենաի "բերանը": Պետք էր աշխատել համագործակցված, ռիթմիկ և չթողնել մեքենանային դատարկ պտտվելու:
Մի օր, այդ գործին առաջին անգամ իրար հետ զույգ կազմած գյուղացիներից երկուսը, եղանները վեցրած, հարմար դիրք են գրավում մեքենայի մոտ ու սկսում իրենց աշխատանքը: Միաժամանկ ուժ գործադրելու ու խուրձը բարձրացնելու համար, նրանցից մեկը սովորաբար համապատասխան ձայն է հանում: Այդ պարտականությունը իր վրա է վերցնում ընկերներից մեկը ու երբ "հաաա" է ասում, երկուսով խուրձը սկսում են բարձրացնել: Մի քանի անգամ բարձրացնելուց հետո, մյուս ընկերը նկատում է, որ կողքինի բավական բարձր ձայնը բոլորովոն չի համապատասխանում նրա գործադրած ուժին: Հաջորդ "հաաա"-ի ժամանակ ինքը նույնպես թևերը թուլացնում է և խուրձը տեղից շարժվում, բայց չի բարձրանում մինչև մեքենան: Նայում են իրար... ու ձայն հանող ընկերը զգալով իր "գաղտնիքի" բացահայտվելը, ասում է. "Հասկցար? Պիպիշ ջան... ուրեմն մենք իրարու հետ էլ չենք կնա աշխատի":
Категория: Рассказы | Добавил: Andro (09.08.2014) | Автор: Andranik Poghosyan
Просмотров: 895 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Хашут © 2024 | Сайт управляется системой uCoz