Пятница, 22.11.2024, 01:20Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость

Погода в селе

Поиск на сайте

Статистика


» Зарег. на сайте
Всего: 330186
Новых за месяц: 1
Новых за неделю: 0
Новых вчера: 0
Новых сегодня: 0
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 330179
» По полу
Парней: 330096
Девушек: 90

» Кто онлайн:
Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Истории и рассказы
Главная » Статьи » Рассказы

Հին հարսանիքները:
Այսօրվա նյութը մեր գյուղի հարսանիքների մասին է:Անցած տարի իմ գյուղում եղած ժամանակ հայրիկիս հետ զրույցելիս հիշեցինք գյուղի առաջվա հարսանիքները: Հայրս պատմում էր, որ մի ժամանակաշրջան գյուղում միաժամանակ երկու հարսանիք չէին անում: Ինչպես հիմա դուք ենթադրեցիք, ես ել կարծեցի, թե պատճառը կամ նվագողներն են կամ հարսի շորը: Դուք էլ առայժմ մտածեք այդ մասին ու միաժամանակ վերհիշենք առաջվա հարսանիքները:
Վերջին 20 տարում ինձ առիթ չի եղել մասնակցելու մեր գյուղում հարսանիքի, բայց ենթադրում եմ, որ ժամանակի ազդեցությանը զերձ չի թողել նաև հարսանիքները:Հիմա էլ համարյա ամեն տեղ մեր գյուղացիների հարսանիքներում հնչում են նույն պարեղանակները. կլոր պար, ետ ու առաջ, ուտի-տուդի, բայց ինձ թվում է առաջվանը մի առանձին հմայք ու համ ուներ: Գուցե այն ժամանակներում մենք փոքր էինք ու այդպես էինք ընկալում?
Յուրօրինակ էր հարսի հագուստը, այն բոլորի համար պարտադիր էր, կոչվում էր խրխա:Շորը կապտավուն գույնի բարխատից էր ու ծածկում էր մինչև ոտքերը: ՈՒներ գոտի, առջևից կարծեմ ոսկեզօծ զոլեր ու տեսքից բավական ծանր էր թվում: Դրանից մեկ կամ 2 հատ կար գյուղում ու այն փոխանցում էին իրար հարսանիքից հարսանիք: Հարսի գլխին քող (չուքուլա ) էր, իսկ ճակատը զարդարում էին իրար կողքի շարված ոսկյա հին դրամները:Հարսը ձեռքին բռնած ուներ գունավոր զոլերով ,ծալված թաշկինակ:Այդ թաշկինակը հիշվում էր, քանի որ հարսին պարի հրավիրելուց հետո նա պարտավոր էր, ամեն անգամ մոտենալ քավորին, սկեսրայրին ու մյուս մեծահասակ խնամիներին, ազգականներին և խոնհարվելով ձեռքերը համբուրել: Վերջում պարահրապարակի մեջտեղում մի ծունկը ծալելով այդ թաշկինակը իջացնում էր ներքև, "թամալլա" անում ու դրանից հետո միայն սկսում պարել: Հարսը պետք է շատ ուշադիր լիներ հերթականությունը պահբանելու առումով: Հակառակ դեպքում նեղացողներ կլինեին ու դա պատվաբեր չէր:
Փեսայի հագուստը հիշողությանս մեջ լավ չի տպավորվել, դժվարանում եմ նկարագրել:Հարսանիքի ընթացքում հարսի ու փեսայի միջև կանգնած էր լինում քավորի ջահել երեխան կամ մոտիկ ազգականը, իսկ կողքերին հարսնեղբայրներ կամ հարսնաքույրեր:Այն ժամանակ, մենք երեխաներս ուշադիր հետևում էինք, թէ հանկարծ հարսն ու փեսան ձեռքերով իրար չեն կպչում? Դա ամոթ էր համարվում:Հարսանքավորները որոշակի ժամի դուրս էին գալիս դրսում պարելու: Այդ ժամին համարյա ամբողջ գյուղը սպասում էր , մասնակցում ու հետագայում քննարկում հարսանքավորներին, հագուստները, պարերը ու հետաքրքիր դրվագները:
Այստեղ ուզում եմ հիշել հարսանիքի սեղաններին մատուցվող ուտելիքները, որոնք համարյա բոլոր հարսանիքներին նույնն էին:Հիմնական խմիչքը ցորենի արաղն(րախին ) էր, իսկ ճաշատեսակներից բնորոշ էին հասութեն, քյուֆթեն, խաշած լոբին ու վերջում էլ տալիս էին չորացած մրգերից պատրաստած կոմպոտը, որին գյուղացիները կնքել էին "քյուսկի" (լինգ, лом) անունը, քանի որ այն մի տեսակ զգուշացում էր նկատվում, որ հարսանիքը վերջացավ ու պետք է վեր կենալ:
Սիրելի ընթերցող,համբերությունդ չեմ ցանկանում շահագործել ու ասեմ ինչն է եղել հարսանիքների հետաձգման պատճառը ՝ այն ժամանակ գյուղում փեսայի հագնելու համար ընդամենը մի զույգ երկարաճիտ կոշիկ (սապոգ), են ունեցել:
Երիտասարդ ընթերցող, հիմա դու պատկերացրու փոքրամարմին հարսին ու փեսային մեծ չափսերի խրխայով ու սապոգներով... այդ էին այն ժամանակվա հնարավորությունները:

Источник: http://www.norshen.ru/?cmd=rasskazi
Категория: Рассказы | Добавил: Andro (01.05.2009) | Автор: Андраник Погосян
Просмотров: 1709 | Рейтинг: 4.7/3 |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Хашут © 2024 | Сайт управляется системой uCoz