Ամեն մի փոքրիկ պատմության հետ փորձում եմ համառոտ տեղեկություններ հաղորդեմ նաև գյուղի այն ժամանակների կյաքի ու կենցաղի մասին: Ձգտումս բարի է,իսկ նպատակս է մեծերիս համար վերհիշել անցյալը ու երիտասարդներին ինչ որ չափով իրազեկ պահել գյուղի անցած-գնացած օրերի անցուդարձը:Ինչքանով է այն ինձ հաջողվում, թող դատի ընթերցողը, որի կարծիքը ինձ համար կարևոր է, բայց ճակատագրական չի: Քանզի ես գրողի անուն վաստակելու հավակնություն չունեմ,այլ միայն փորձում եմ իմ ուժերի ներածի չափով որոշ աշխույժութուն մտցնել այս սայթի մեջ: ՈՒստի ուրախ կլինեյի լսելու մյուսների կարծիքները, ուղղումները, հավելումները, ինչու չէ, նաև գյուղի մասին ձեր իմացած փոքր պատմությունները: Տարբեր ժամանակներ մեր գյուղի ժողովրդի ապրուստի համար եկամուտի աղբյուրները փոփոխվել են:Սկզբնական շրջանում հիմանական ապրուստի միջոց եղել են ցորենի դաշտերն ու անասնապահությունը:Հետագայում անասնապահության հետ միասին եկամտի հիմնական աղբյուր դարձան կարտոֆիլի մշակությունը,այգեգործությունը, մեղվաբուծությունը: Ընդ որում գյուղացիները իրենց հիմնական հույսը դնում էին ոչ թե կոլտնտեսությունից, այլ տնամաերձ հողամասից ստացված բերքի վրա:Ստացված կարտոֆիլը կամ խնձորը, մեծ դժվարությամբ, վագոններով, հետագայում նաև մեքենաներով հասցնում էին Ռուսաստանի հեռավոր ու մոտիկ քաղաքներ և ծախում շուկաներում: Մենք, ընտանիքի անդամներս, հույսով ու անհամբերությամբ սպասում էինք նրանց վերադարձին: Հատկապես մեզ` երեխաներիս ուրախացնում էին մեզ համար այնտեղից բերված անսովոր մրգերը, քաղցրավենիքները, նոր հագուստները: Ժամանակի ընթացքում կարտոֆիլը որոշ չափով փոխարինվեց թթու դրած վարունգով:Այն շատ ծանր ու աշխատատար զբաղմունք էր կապված մշակման, տակառներով տեղափոխման ու իրացման առումով:Միաժամանակ սովորություն դարձավ նաև արտագնա ասխատանքը ու որոշ ընտանիքների ապրուստի միակ միջոցը դա էր: Ահա այդ տարիներին,մեր գյուղացիներից մեկը, Ռուսաստանի մոտակա քաղաքնքերի շուկաներից մեկում 7-8 օրվա ընթացքում հաջողությամբ ծախում է իր այդ տարվա ստացած կարտոֆիլի բերքը ու հավաքվում է վերադառնալու : Այդ միջոցին շուկա են մտնում մի քանի համագյուղացիներ: Երիտասարդ ընթերցողի համար բացատրեմ, որ սովորաբար տեղ հասնելուց հետո,գյուղացիները ծախու կարտոֆիլը վագոնով մի տեղ պահում են ու նայում մոտակա շուկաները հարմար տեղ ընտրելու նպատակով: Համագյուղացիները իրար տեսնելով, հարցուփորձ են անում և իմանում, որ շուկան հարմար է, կարելի է կարտոֆիլը բերել այստեղ: Նոր եկողները պարտքով փող են խնդրում կարտոֆիլը ծախած համաղյուղացուց գյուղում վերադարձնելու պայմանով: Մարդը սիրով համաձայնվում է ու իր ունեցած փողերը բաժանում նրանց ու վերադառնում գյուղ: Հետագայում բոլորը վերադարձնում են պարտքերը, բացի մեկից: Անցնում են տարիներ ու այդ մարդը այդպես ել պարտքը չվերադարձրած մահանում է: Այսպիսի “փոքր” նախաբանից հետո անցնենք մեր այսօրվա կարճ պատմությանը: Մի անգամ, գյուղում երկու հարևաններ` մի մեծահասակ կին ու վերևում նկարագրված պարտք տվող տղամարդը ինչ որ պատճառով վեճի են բռնվում: Երիտասարդ ընթերցողի համար ասեմ, որ գյուղում հարևանների միջև վեճի պատճառներ շատ կան սկսած հավերը իրար բոստան մտնելուց մինչև դաշտը ջրելու համար կռիվները: Երբ գյուղից հեռու ես լինում, զարմանում ես այդպիսի չնչին պատճառներով մեկ-մեկու նեղացնելու վրա, բայց իրականությունը դա է և այդ վեճերեը մշտական են: Երկու հարևանների միջև վեճը գնալով բորբոքվում է: Կինը ավելի մեծահասակ ու չարակամ լինելով, արդեն սկսում է վատ բառեր օգտագործել: Տղամարդը տեսնելով, որ չի կարողանալու սովորական եղանակով հաղթանակ տանել, դիմում է հոգեբանական միջոցի և ասում է. "... , եփ օ դու դժողքը կերթաս, ենթեղ ռաստ քուքաս քու ախբորդ, էնոր հարցու թե էն մարդու 300 մանեթ պարտքդ իշխո? չետվիր": Կնոջ վրդովմունքը այստեղ հասնում է գագաթնագետին, բայց տղամարդը հանգիս թողնում ու մտնում է տուն: