Пятница, 22.11.2024, 01:20Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость

Погода в селе

Поиск на сайте

Статистика


» Зарег. на сайте
Всего: 330186
Новых за месяц: 1
Новых за неделю: 0
Новых вчера: 0
Новых сегодня: 0
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 330179
» По полу
Парней: 330096
Девушек: 90

» Кто онлайн:
Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Истории и рассказы
Главная » Статьи » Рассказы

Ձմերուկի գողերը
Նորից բարև ձեզ, սիրելի համագյուղացիներ, ևս մի պատմություն գյուղի անցյալից: 50-ական թվականներին, Կանդարա կոչված դաշտում կոլտնտեսությունը աճեցնում էր ձմերուկ, սեխ, պոմիդոր ու այլ բանջարանոցային կուլտուրաներ: Այն ժամանակ լավ բերք էին ստանում: Օրինակ, ձմերուկը, չնայած համեմատաբար իրա փոքր չափերին,բավական քաղցր էր: Իսկ ամեն մի քաղցր ուտելիք, ինչպես հասկանում եք, գյուղի երեխաների ու պատանիների, ինչպես նաև երիտասարդների, գիշերային հարձակման նշանակետ էր դառնում: Ով գյուղում ապրել է, կհիշի, որ այգիներից ու բանջարանոցներից մանր գողությունը հաճախ էր պատահում: Պահակների կամ թեկուզ պատահական մարդկանց կողմից բռնվելու դեպքում, բավական վտանգավոր հետևանքներ կարող էր ունենալ, սակայն որոշները այդ ռիսկին դիմում էին: Եվ ահա, տարբեր թաղերում ապրող մի քանի երիտասարդ ըկերներ որոշում են մի հարմար գիշեր այցելել ձմերուկի դաշտ:Ձեռնարկած գործը հաջող է ստացվում ու ձմերուկով պարկերը շալակած հասնում են մինչև գյուղ: Արդեն ուզում են բաժանվել ու ամենքը ուղղվեն դեպի իրենց թաղերը, և հանկարծ մթության մեջ ,ինչ որ անծանոթ մեկը աղմուկ է բարձրացնում, սկսում գոռգոռալ, թե այս ովքեր են, գիշերվա կեսին ինչ են գողացել ու տանում: Տղաները ստիպված պարկերը թողնում և փախչում են տարբեր կողմեր: Մի փոքր անց, մոտիկ ապրող երկու ընկերներ իրար հանդիպելով, քննարկում են պատահածը, աղմուկ բարձրացնողի ձայնը նմանեցնում իրենց հետ գողության գնացած մի ընկերոջ եղբոր ձայնին ու կասկածում այդ ընկերոջ ազնվության վրա:Ստուգելու համար գնում են բարձրանում նրանց կտուրը: Երիտասարդ ընթերցողի համար ասեմ, որ այն ժամանակներում բոլոր տների կտուրները հարթ ու հողածածկ էին, վերևից ունեին փոքր պատուհան: Ամառ ժամանակ պատուհանը սովորաբար բաց էր լինում:Եվ ահա մեր ձախորդ գողերը պատուհանից նայում են ներքև ու ինչ տեսնում. իրենց հետ գողության գնացած ընկերը ընտանիքի մյուս անդամների հետ խունչի շուրջը նստած ձմերուկ է ուտում և աշխույժ զրուցում, ծիծաղում... Այստեղ ես պատմությունը ընդահատում և նրա ավարտը թողնում եմ ընթերցողի երևակայությանը:

Источник: http://www.norshen.ru/?cmd=rasskazi
Категория: Рассказы | Добавил: Andro (02.05.2009) | Автор: Андраник Погосян
Просмотров: 1541 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Хашут © 2024 | Сайт управляется системой uCoz