Четверг, 21.11.2024, 23:21Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость

Погода в селе

Поиск на сайте

Статистика


» Зарег. на сайте
Всего: 330186
Новых за месяц: 1
Новых за неделю: 0
Новых вчера: 0
Новых сегодня: 0
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 330179
» По полу
Парней: 330096
Девушек: 90

» Кто онлайн:
Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Истории и рассказы
Главная » Статьи » Рассказы

Անավարտ պատմությունը
Երկար տարիների բացակայությունից հետո, երբ նորից գյուղ այցելելու հնարավորություն ունեցա, մեր թաղի բարձրությունից աչքի խփեց գրեթե բոլոր տների տանիքների վրա ալեհավաք ափսեների առկայությունը: Ներկայիս գյուղի քչաթիվ պատանիների ու երիտասրադների համար հասանելի են ժամանակակից էլեկտրոնային տեխնիկայի` հեռուստատեսության, հեռախոսի, ինտերնետի նվաճումները, իսկ մի քանի տասնամյակներ առաջ, նախկին նրանց հասակակիցների ազատ ժամերի զբաղմունքները բոլորովին այլ էին, ավելի շատ կապված էին թաղերում զանազան խմբային խաղերի, հավաքների, անտառներում ու այգիներում տարբեր արկածախնդրությունների հետ:
Իմ գյուղում երկար մնալու ընթացքում, ակամա, ավելի մոտիկից իմացա գյուղի ներկա երիտասարդության զբաղմունքների մասին և պարզվեց, որ քիչ ձևափոխված առանձին սովորություններ մինչև հիմա դեռ շարունակվում են: Անցյալում տեղի ունեցած այս փոքր իրական դեպքը կապված է այդպիսի սովորություններից մեկի հետ:
Թաղի մի քանի պատանիներ, իրենց ազատ ժամանակ հավաքվում են մի հարմար տեղ, զանզան պատմություններ պատմում, "փորձի փոխանակում" կատարում, զվարճանում, երբեմն նաև արաղ օգտագործում: Մի անգամ նրանց է միանում խմիչքի հետ սեր ունեցող միջին տարիքի իրենց թաղեցին և արաղ բերելու պայմանով` խոստանում շատ հետաքրքիր պատմություն պատմել: Պատանիներից մեկը անմիջապես գնում է տուն և հարազատներից գաղտնի մի շիշ արաղ է բերում: Տղամարդը մի բաժակ արաղ է խմում, պատանիներին նյունպես քիչ-քիչ լցնում և սկսում է իր պատմությունը ջրաղացպանի մասին:
"Մեր գիեղն առաջ յոթ ջաղասկ է ունեցի, իրեքը Տերտերանց տներուն տակիերն են էղի, մնացած չյորսն է բաղնոցեն ցած դեմի: Ամմենքը իրենց ջաղչըպանն են ունեցի, գյործն է շատ է եղի, շատ վախտ իրիկվըններն օ գիշերն է են աշխատի…
Ջուրը վերթեցեն փետի կռով լցվի կու ցըռցըտունը, չարխը մեծ քարը դառցսնե կու, քարին վրեն է մե նալըմ է կախած, ջընկըլդա կու օրո ջուրն օ քըչընա էդիոր ձենով ինքը հասկնա, բիրդանմ քուն չըլլի օ քարը կայնի…
Էդ մարդը մեշոքները շալկե, կյուզլյուկը լըլե կու վերի ամբառը, աղցած ալուրը տակեն թյարքար մեշոքները կու լըլե, բազի է լամպը ձիեռքն առած կերթա ցըռցըտունը ջրին կայե…
Էնիոր հալվին, էրիեսը, մազիերը, օնքիերը սաղ ալրով թոզոտված, էդման սաղ օրը չարչրվի կու":
Առանց շտապելու, այսպես նա պատմում է, միժամանակ արաղը խմում, քիչ-քիչ էլ լսողներին տալիս ու երբ տեսնում է, որ շշի պարունակությունը վերջացավ` պատմությունը դադարեցնում է և ասում. "Մնացածը էքվան կու պատմեմ":
Հաջորդ օրը նորից հավաքվում են և այս անգամ լսողներից մեկ ուրիշն է մի շիշ արաղ բերում: Նրանց ավագ "ընկերը" նույն պատմությունը սկսում է սկզբից, հասնում "փոշոտված" ջրաղացպանին և շշի արաղը նորից վերջացնում ու պատմելը դադարեցնում է: Այսպես, մի քանի օր պատանիները իրենց տներից արաղ են բերում, նա խմում ու նույն պատմությունը սկսում է սկզբից և արաղի վերջանալուն պես` շարունակությունը հետաձգում է հաջորդ անգամվան:
Լսողների համբերությունը արդեն չի հերիքում, հարազատներից աննկատ արաղի բերելն էլ բավական դժվարանում է և նրանք խնդրում են պատմությունը հաջորդ անգամ սկսել նրա շարունակությունից:
Այս անգամ նա իր պատմության սկիզբը կրճատում է և վերջում մի քիչ ավելացնում, որ ջրաղացպանը, մութն ընկնելուց հետո, իր շորերի փոշին թափ է տալիս, երեսը լվանում և պատրաստվում է դուռը բացելու ու դուրս գալու… Արաղը նորից վերջանում է ու նա հերթական անգամ հայտարարում է, որ հաջորդ օրը կշարունակի: Լսողները արդեն չեն համբերում և ավելի պահանջկոտ ձևով նրանից ուզում են լսել պատմության շարունակությունը:
Նրանց աղմուկից պատմողը հասկանում է, որ անվճար արաղ խմելու իր "հնարքը" արդեն բացահայտվել է և տղաները այլևս իր համար արաղ չեն բերելու` համոզելու տոնով ասում է. "Տղեք ջան, հիմի ձեզի պետք է օ? վիերջը տեսնիք թե ինչ եղավ..."
Категория: Рассказы | Добавил: Andro (12.08.2014) | Автор: Andranik Poghosyan
Просмотров: 922 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Хашут © 2024 | Сайт управляется системой uCoz