Воскресенье, 24.11.2024, 06:13Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость

Погода в селе

Поиск на сайте

Статистика


» Зарег. на сайте
Всего: 330186
Новых за месяц: 1
Новых за неделю: 0
Новых вчера: 0
Новых сегодня: 0
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 330179
» По полу
Парней: 330096
Девушек: 90

» Кто онлайн:
Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Истории и рассказы
Главная » Статьи » Рассказы

Հեքիաթասացը
Ձմռան ամիսներին, երբ գյուղում աշխատանքները համեմատաբար քիչ էին, մեծահասակ տղամարդիկ երեկոյան հավաքվում էին որևէ մեկի տանը ու ժամանակ անցկացնում: Այդ հավաքատեղին "Խան" էին անվանում և նրանք այնտեղ սովորաբար զրուցում, թղթախաղով էին զբաղվում, կամ որևէ մեկը հեքիաթ էր պատմում, իսկ մյուսները լուռ լսում էին: Պատմողը երբեմն հեքիաթն ուղեկցում էր նրա հերոսների երգերով ու այն ավելի հետաքրքիր դարձնում: Գյուղում բավական ճանաչված այդպիսի հեքիաթասացներ կային, բայց լինում էին նաև պատահական, անհաջող պատմողներ, որոնց հաճախ հավաքվածները խանգարում և չէին լսում:
Գյուղի այդ սովորությամբ, ձմռանը, Ճառալում անասուններ պահող մեր համագյուղացիներից մի քանի հոգի երեկոներին հավաքվում են որևէ մեկի մոտ և զբաղվում: Այդպիսի մի երեկո, հեքիաթ պատմելու պարտականությունը իր վրա է վերցնում այդ օրը մյուսերին հյուրընկալող տանտերը: Նա սկսում է պատմել բավական երկար մի հեքիաթ, որի ո'չ բովանդակությունը ու ո'չ էլ պատմելու ձանձրալի ձևը լսողներին չի գոհացնում: Բավական ժամանակ նրանք բոլորով լուռ ունկնդրում են և չեն ցանկանում ընդահատել ու նեղացնել իրենց ընկերոջը:
Տեսնելով, որ հեքիաթը շատ է երկարելու, նրանցից մեկը այլևս չի կարողանում համբերել ու ասում է. "Հլա էրթամ այեմ իդա շները ում վրեն կու հաչեն"- և դուրս է գալիս: Մի քիչ լսելուց հետո, մեկ ուրիշը, պատճառ բռնլով "օտաց ճամփա էրթալ"-ը, նույնպես հեռանում է: Որոշ ժամանակ համբերելուց հետո, երրորդն էլ, "Մեկմ էրթամ այեմ իդիոնք ուր քնացին օ չէկան" ասելով` լքում է սենյակը: Հեքիաթի վերջին, միակ լսողը նույնպես երկար չի կարողանում դիմանալ ու ասում է. "Դե լավ, Գ... ջան, դու հյոքաթդ պատմե, իմ քունս տարավ, ես էրթամ քուն ըլլիմ":
Հեքիաթ պատմողը ուսերը թոթովելով ՝ զարմանում է. "Էլ մարթ չէմնաց, ում? համար պատմեմ":
Категория: Рассказы | Добавил: Andro (09.08.2014) | Автор: Andranik Poghosyan
Просмотров: 888 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Хашут © 2024 | Сайт управляется системой uCoz