Воскресенье, 24.11.2024, 14:22Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость

Погода в селе

Поиск на сайте

Статистика


» Зарег. на сайте
Всего: 330186
Новых за месяц: 1
Новых за неделю: 0
Новых вчера: 0
Новых сегодня: 0
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 330179
» По полу
Парней: 330096
Девушек: 90

» Кто онлайн:
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Истории и рассказы
Главная » Статьи » Рассказы

Սահմանի վրա
Գյուղի մեր մանկական ու դպրոցական շրջանի շատ հիշողություններ կապված են նաև սահմանի հետ: Ինչպես գյուղում ծնված ու մեծացած յուրաքանչյուր երեխա, ես նույնպես հետաքրքրությամբ էի նայում այն ժամանկ մեր համեմատությամբ դեռ շատ հետամնաց թուրքական գյուղերին, առիթը բաց չէի թողնում մասնակցելու անմիջական սահմանի վրա կոլտնտեսային զանզան աշխատանքներին, երբ հնարավոր էր լինում ավելի մոտիկից տեսնել այդ գյուղերը, իրենց դաշտերում աշխատող թուրքերին, սահմանի մյուս կողմի ճանապարհով, հրացանները ուսերին ալարկոտ քայլող, իրենց հագուստով մեր զինվոներից խիստ տարբերվող թուրքական ասկարներին: Երբեմն ստացվում էր օգտվել նաև մեր սահմանապահների հեռադիտակներից ու այն մեզ համար մեծ հաջողություն էինք համարում: Գյուղում իմ ապրած ժամանակներից, սահմանի ու սահմանապահների հետ կապված մի քանի դեպքեր հիշողությանս մեջ տպավորվել են:
Մի անգամ, դպրոցական արձակուրդներին, մեր բրիգատի աշխատողների հետ խոտ էինք հավաքում անմիջակն սահմանի վրա, Փոցխով գետի մոտ, Փոշտեր կոչվող տեղամասում: Գետի հակառակ բարձրադիր ափից, մի քանի թուրք պատանիներ սկսեցին պարսատիկով քարեր նետել մեր կողմը ու խանգարել աշխատելուն: Նետված քարերը բավական խոշոր էին, հասնում էին մեզ ու արդեն վտանգավոր էր դառնում գործը շարունակելը: Հավանաբար մեր սահմանապահները իրենց բարձր աշտարակից հետևում էին այդ ամենին, շուտով մոտեցան մեզ ու նրանց տեսնելով` թուրք տղաները թողեցին հեռացան: Նետած քարերից մեկը, որը հավի ձվից քիչ փոքր ու կլոր գետաքար էր, ես հետս տուն էի բերել ու ցույց էի տալիս ընկերներիս:
Մեկ ուրիշ անգամ, Կարախտին կոչվող վայրից գետով քիչ վերև, նորից խոտահավաքի ժամանակ, մի թուրք գյուղացի իր եզներով մտել էր հունը փոխած ու երկու մասի բաժանված գետի մեջտեղի կղզյակը ու փորձում էր այնտեղից տանել ջրի բերած մեծ ծառը: Այդ կղզյակի մեր կողմից հոսող ջրի մասը ավելի քիչ էր և երբ մեր սահմանապահները գնացին դեպի թուրք մարդը, նա եզները թողեց ու փախավ, գետն անցավ: Զինվորները եզներին քշեցին դեպի մեր կողմը, իսկ նրանց տերը մյուս ափին կանգնած անընդհատ կռանում ու ձեռքերը ծնկներին էր խփում: Որոշ ժամանակ անց, "Վիլիս" մեքենայով եկան մի քանի սպաներ ու երկար խորհրդակցելուց, հեռախոսով խոսելուց հետո, զինվորները եզներին տարան, փոքր ջուրն անցկացրին ու հետ եկան: Թուրք գյուղացին ուրախ վազելով մոտեցավ, մեծ ջուրն անցավ ու իր եզները տեղափոխեց իրենց կողմը:
Մի օր էլ, մենք ընտանիքով մեր ՈՒսկայի արտում գործ էինք անում, տեսնենք մեծ թվով զինվորներ իրենց շներով, մեր կողքից անցնող ճանապարհով վազում են դեպի սահմանը: Հայրս ենթադրեց, թե հավանաբար սահմանում ինչ-որ բան է պատահել: Եվ իսկապես, հաջորդ օրերին գյուղում լուր տարածվեց, որ Կարախտինի վերևում գտնվող փայտյա աշտարակի (вышка) վրա գտնվող երկու զինվորներից մեկը մյուսի գլխին հրացանի կոթով խփել, ուշագնաց էր արել ու նրա հրացանն էլ վերցնելով, իջել գետը և սահմանն անցել էր: Հորեղբայրս ճանաչում էր ուղեկալների սպաներին, հաճախն նրանց կենդանիներին` շներին, ձիերին, բուժելու համար այցելում էր նրանց ու մի քամի ամիս դեպքից հետո, պատմեց որոշ մանրամասնություններ: Փախստական զինվորին մեկ օր պահել են Պատելայի մոտ գտնվող թուրքական զինվորական կայանում, այնուհետև նրան գյուղացու շորեր հագցնելով, մի քանի քաղքացիական շորերով մարդկանց ուղեկցությամբ, գետի կողքով ընթացող հին ճանապարհով (նրանց ներկայիս ճանապարհը այն տարիներին գոյություն չուներ) տարել են Տուղուր (Պոսոֆ): Մեր սահմանապահները ամեն ինչ նախօրոք իմացել են ու պլանավորել ճանապարհին հարձակվել և թուրքերից խլել փախստականին, սակայն Մոսկվան այդ քայլն անել չէր թույլադրել:
Լսել եմ նաև, որ Խորհրդային վերջին շրջանում մեր և Նեոխրեբ գյուղերից նույնպես սահմանն անցնելու երկու դեպքեր են եղել, սակայն մանրամասնություններին տեղյակ չեմ: Կարծեմ մեր գյուղացի երիտասարդը խմած վիճակում ընկերների հետ գրազ է եկել ու սահմանն անցել է և մի քնի օրից հետո թուրքերը նրան վերադարձել են, իսկ Նեոխրեբից սահմանն անցած մարդուն մոտ մեկ ամիս պահելուց ու շատ ծեծելուց հետո, նույնպես բաց են թողել:
Մեր դպրոցական տարիներին, երեկոյան մութն ընկնելուց հետո սահմանի մյուս կողմում լրիվ մթություն էր տիրում, իսկ մեր կողմում գտնվող բոլոր գյուղերը լուսավորված էին: Մենք նայում էինք ու հպարտությամբ լցվում մեր այն ժամանակվա հայրենիքի հանդեպ:
Անցան տարիներ, Խորհրդային միությունը փլուզվեց և երբ արձակուրդներին կամ այլ առիթներով մեքենայով գյուղ էի գնում ու եթե մթնով էի տեղ հասնում, ՈՒզուն Թումբի վերջից արդեն իմ դպրոցական տարիների տեսածի լրիվ հակառակ պատկերն էր նկատվում ` մեր կողմը մթության մեջ էր, իսկ սահմանի այն կողմի բոլոր գյուղերը լուսավորված էին: Այն շատ տխուր տպավորություն էր թողնում, բայց իրականությունը այդ էր: Բարեբախտաբար վերջին տարիներին, մթության ու լույսի այդ տարբերությունը այլևս չի նկատվում, սակայն դժբախտաբար գյուղն էլ արդեն կամց դադարկվում է…
Ժամանակներն ու կյանքը փոխվում են, փոխվում են նաև մարդիկ ու պետությունները և հուսանք, որ մի բախտավոր ու լավ օր աշխարհասփյուռ հայությունը նորից կհավաքվի իր նախնիների լայնարձակ հայրենիքում...
Категория: Рассказы | Добавил: Andro (11.08.2014) | Автор: Andranik Poghosyan
Просмотров: 972 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Хашут © 2024 | Сайт управляется системой uCoz