Главная | Регистрация | Вход

Меню сайта

Форма входа

Привет:Гость
Логин:
Пароль:

Погода в селе

Поиск на сайте

Календарь новостей

«  Сентябрь 2008  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Статистика


» Зарег. на сайте
Всего: 330178
Новых за месяц: 5
Новых за неделю: 1
Новых вчера: 0
Новых сегодня: 1
» Из них
Админы сайта: 1
Модераторов: 1
Проверенных: 5
Обычных юзеров: 330171
» По полу
Парней: 330088
Девушек: 90

» Кто онлайн:
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2008 » Сентябрь » 10 » Սուրբ Խաչ եկեղեցու տոնը, պատմական ակնարկ
21:17
Սուրբ Խաչ եկեղեցու տոնը, պատմական ակնարկ
Սեպտեմբերի 8-ին, երկուշաբթի, նշվեց Խաշուտ–Աբաթխև գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու տոնը: Առավոտյան տեղի ունեցավ Սուրբ Պատարագ, որը մատուցվեց Տեր Պողոս քահանայի կողմից: Նկարները կարող եք տեսնել http://khashut.ru/photo/4:
Սոցիալիստա­կան կարգերրի ժամանակ Էր, որ սահմանափա­կում դրվեց մարդկանց խղճի ազատության իրավունքի վրա։ Տոտալիտար պե­տության ղեկավարներր վարելով հակաքրիստոնեական, հակակրոնական քաղաքականություն, 1930-ական թվականներին արգելեցին երկրի հոգևորա­կանության գործունեությունր, փակել տվեցին հազարավոր եկեղեցիներ, աստվածադավան վանքեր ու տաճարներ։ Այդ թվում փակվեց նաև Խաշուտ–Աբաթխև գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին՝ ուղղահավատ քրիստոնյաներին զրկելով իրենց կրոնական պաշտամունքներից։ Այն վերածվեց պահեստի, ուր բերվում և պահվում Էր կոլտնտեսության դաշ­տերից հավաքված հացահատիկային կուլտուրաները՝ ցորենն ու գարին։
Այս վիճակը տևեց մինչև 1979 թվականը։ ճիշտ Է, մինչ այդ, 1950-ականների կեսերին, գյուղի բնակիչներից Սերոբ Գրիգորյանն ու Գրիգոր Գոգորյանր փորձեցին ինքնակամ կերպով եկեղեցին մտցնել իր դերի մեջ։ Նրանք օրերից մի օր գաղտնի կերպով եկեղեցու խորանից հանելով զանգն ու խաչը, հապճեպորեն դրեցին իրենց իսկական տեղերը։ Սակայն նրանց հանդուգն արարքը ոչ միայն ձախողվեց, իր նպատակային շարունակությունը չունեցավ, այլև նրանց որպես ամբաստանյալների, քիչ էր մնում, քրեական հանցագործ համարելով՝ կալանքի վերցնեին ու դատի տային։ Միայն գյուղի բնակչության համընդհանուր միջամտության ու թախանձագին խնդրանքների շնորհիվ շրջանի կուսակցական և վարչական մարմինները բավարարվեցին նրանց տուգանքի ենթարկելով։

1970-ական թվականների սկզբներին շրջակա գյուղերից միացյալ պե­տական տնտեսություն ստեղծելու ժամանակ, կարծես անտեսվեց Խաշուտ–Աբաթխև գյուղի եկեղեցու շենքի, որպես շտեմարան օգտագործելու հանգամանքր։ Մի քանի տարի այն, գրեթե, մնում էր դատարկ: Միայն դեպքից-դեպք էին այն օգտագործում։ Այդ ժամանակ, եթե նախկինում գյուղի կանանցից հատուկենտ հավատացյալներ էին գալս և եկեղեցու մուտքի առաջ կամ նրա պատերի տակ չոքած իրենց աղոթքներն էին անում՝ ձեռքները պարզած առ աստված, այժմ դրանց թիվը օրեցօր շատանում էր։ Դրանց մեջ էր նաև Նազելենց Վառոն՝ Վարվառա Միքայելյանը։

Անտարակույս, նրա որդին՝ Մկրտիչ Միքայելյանը, տեսնելով իր մոր ու գյուղի մյուս կանանց նվիրվածությունը իրենց հավատին, նրանց ջերմեռանդ երկրպագությունը Հիսուս Քրիստոսին, որը նրանք կատարում էին մեծ դժվա­րություններ կրելով՝ գետնին թափված մանր խճաքարերի վրա մերկ ծնկները տրորելով, որոշում է՝ իր մեջ ուժ գտնել և մի հնարով կարողանալ նրանց առջև բացել տալ եկեղեցու փակ դռները։ Երկար մտածելուց հետո գալիս է այն եզրակացությանը, որ նման հարցով իմաստ չունի դիմել ղեկավար մարմինների օգնությանը, որովհետև նրանք երբեք էլ իրեն չեն ընդառաջի։ Իսկ ինքնակամ, բացահայտորեն նման գործողություն կատարելը բացառված է։

Մկրտիչ Միքայելյանը շատ լավ գիտակցում և պատկերացնում էր, թե ինչ է նշանակում ոստիկանության աշխատողների «թե չէն»։ Բայց լինելով գյուղի թունդ աստվածապաշտ հավատացյալներից մեկի կրոնամոլ Հաջի Մինասի (Մինաս Գրիգորյանի) աղջկա կողմից թոռր և տոգորված լինելով նրա՝ Աստծու հանդեպ տածած բոտն դավանանքով, չէր կարող հաշվի առնե­լով վարչական օրգանի աշխատողների սպառնալիքներր, րնդհատել և դա­դարեցնել իր մտահղացումներին իրականություն տալու համար ձեռնարկած սրբանվեր գործր։

Ի դեպ, հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ էր Մինաս Գրիգորյանը ստացել «Հաջի» մակդիր-որոշիչը։ Պատմում են, որ նա դեռևս փոքր տարիքում, երեխա ժամանակ իր հոր հետ ոտքով գնացել է Մեքքայի մոտ գտնվող Երուսաղեմը՝ ուխտի։ Այս
քաղաքր, որ գտնվում է Սաուդյան Արաբիայի արևմտյան մասում, Կարմիր ծովից 70 կմ հեռու և հանդիսանում է Հիջազ նահանգի վարչական կենտրոնր, դեռևս 7-րդ դարից դարձել է մահմեդականների սուրբ քաղաք և ուխտավայր, ուր այցելած ուխտավորները կոչվել են «Հաջի»։ Այդ նույն սկզբունքով էլ առաջացել է նաև նրա անվանը «Հաջի» մականունը ավե­լացնելու հանգամանքը։

Շատերն են ականատես եղել այդ աստվածասեր մարդու՝ կրոնի հանդեպ ցուցաբերած սրբանվեր գործողու­թյուններին, թե ինչպես տարբեր օրերին և օրվա տարբեր ժամերին Մինաս պապը իր ձեռքում մշտապես պա­հած «Վյարթյարանը» (վարդարանը՛), գլուխը մի կողմ թեքած, իսկ հայացքը երկնքին հառած դողդոջուն շուրթերով աղոթք էր մրմնջում։

Ինչպես հայտնի է, աղոթքը Աստծուն դիմելու չափածո կամ արձակ ստեղծագործություն է, որով աղոթողը իր երդումներով և աղաչանք-պաղատանքով ցանկանում է ապացուցել իր անմեղսունակությունը, իրավացիութ­յունը, նվիրվածությունն ու հավատարմությանը Երկնավորին, արտահայտում իր բարի իղձերը վատ երևույթները (հիվանդության, մահ, փորձանք, երաշտ, կարկուտ) կանխելա, իրեն կամ իրենց դրանցից հեռու պահելու համար։

...Շարունակելով վերը ընդհատված միտքը, պետք է նշել, որ այսպիսով, Մկրտիչ Միքայելյանր, արհամարհելով առաջիկայում իր կատարելիք աշխա­տանքների հետևանքով պասվող վտանգր, և կամքը հակադրելով իր առջև ծառացած բոլոր տեսակի դժվարություններին, ինչպես նաև հաշվի չառնելով վարչական օրգանների՝ իր հանդեպ ձեռնարկելիք միջոցները, գործի է դնում եղած բոլոր հնարավորաթյուններր։

Շատով եկեղեցու մեջ եղած գարին օրերից մի օր տեղափոխում են մո­տիկ գտնվող դպրոցի շենքը, ապա ձեռնամուխ լինում դատարկված ժամի տանիքի վերանորոգման աշխատանքներին, որից հետո անցնում խորանի տախտակամածի պատրաստմանը, ալեբաստրով սվաղում պատերի վրայի թափված տեղերը, թարմացնում, փայլեցնում բետոնապատ հատակը, տուֆ քարից շարում-պատրաստամ եկեղեցու շրջապարիսպը։

Այնուհետև Աստծու, Հիսուս Քրիստոսի, նրա առաքյալների և հրեշտակ­ների «Պատկերքները» (նկարները) այս ու այն տեղից ճարելուց, մի քանիսն էլ ձեռքով վրձնել տալուց հետո բերում, զարդարում են եկեղեցու պատերն ու խորանը։

Այս թվարկված աշխատանքների կատարման գործում Մկրտիչ Միքայելյանին մեծ աջակցություն են ցուցաբերում Փաշայենց  Տեփան տացուն(Ստեփան Սիմոնյանը), Մարթանի Պողոսը (Պողոս Հարությունյանը), էսխափի Սերգոն (Սարգիս Աղաբաբյանը), Գոգորենց Սերոփը (Սերոբ Գոգորյանը), Անուշկենց Վենիկը (Վենետիկ Գոգորյանը), Տյատյայենց Ֆռանջը (Ֆրանց Մարտիրոսյանը), Շյուշանի Օվանը (Հովհաննես Սիմոնյանը) և ուրիշներ։

Եվ այսպիսով, Մկրտիչ Միքայելյանի անմիջական նախաձեռնությամբ և ղեկավարությամբ մի տարի տևած տքնաջան աշխատանքը տալիս է իր արդյունքը։ 1980 թվականի
վերջերին եկեղեցին արդեն լրիվ պատրաստ էր ընդունելու իր հավատացյալ հաճախորդներին։

Սկզբնական շրջանում նրանց թիվը այնքան էլ մեծ չէր։ Շատերի սրտե­րում դեռ երկյուղ կար։ Նրանք վախենալով տեղական իշխանության ոտնձգություններից, դեռ չէին համարձակվում բացահայտ կերպով այցելել եկեղեցի։ Բայց Մ. Միքայելյանի, որը դարձել էր եկեղեցու ընդհանուր գործերի ղեկավարր, նաև՝ ժամկոչը, հորդորանքների, բնակչության շրջանում ծավալած բացատրական աշխատանքների շնորհիվ, մարդիկ ոգեշնչվելով և քաջու­թյուն ձեռք բերելով, սկսում են ավելի մեծ զանգվածներով հաճախել եկեղեցի, որոնց շարքերը ոչ միայն տարեցտարի, այլև օրեցօր ստվարանում էին։

Մինչև 1991 թվականր, այսինքն՝ ավելի քան տասը տարի, գյուղում քահանա չլինելու պատճառով, եկեղեցում բոլոր ժամերգությունները վարում էր Փաշայենց Տեվփանը (Ստեփան Սիմոնյանը)։ Նա տարիներ առաջ իր անձր նվիրելով քրիստոնեական կրոնի գաղափարներին, խորացել նրա ուսմունքի մեջ և ակտիվ, գործնական մասնակցություն ցուցաբերելով եկեղեցիներում կատարվող հոգևոր արարողություններին, հմտացել էր դրանց մեջ և դարձել եկեղեցկան ստորին պաշտոնյա՝ կրելով Տիրացուի տիտղոսր։

Այդ նայն տարում էլ այստեղ է գործուղվում ազգությամբ լեհ, կաթոլիկ հոգևորական գործիչ Տեր Անատոլի վարդապետր, որի շնորհիվ մեծապես վերակենդանանում, նոր ծաղկում է ապրում գյուղի հոգևոր կյանքր։

1995-ին Մ. Միքայելյանր, առողջական վիճակի վատացման հետևան­քով, հրաժարվում է իր ստանձնած պարտականությունների կատարումից, և նրան գալիս, փոխարինում է նախ Մաքսիմ Գալստյանր, իսկ 1999-ից հետո նրա եղբայրր՝ Մեքոյենց Օննիկր (Հովհաննես Գալստյանը), որն էլ մինչև օրս սրբորեն կատարում է իր վրա դրված առաքելությունը։

Արդեն 14 տարի է, ինչ քրիստոնեական կրոնին հետևորդ խաշուտ–աբաթխևցիները, հավատարիմ իրենց դավանանքին, մեծ ոգևորությամբ հաճախում են եկեղեցի, մասնակցում ժամերգություններին, կատարում իրենց սրտի հոգևոր պարտքն ու բաղձանքը՝ Աստծու հանդեպ։

Ամեն հինգշաբթի և կիրակի օրերին այստեղ տեղի է ունենում պատա­րագ, որն արդեն չորս տարի է, ինչ մատուցվում է հարևան Ծինուբան գյուղի բնակիչ, էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտած և քահանայի կոչում ստացած Տեր Պողոսի կողմից։

Մշտական եկեղեցի հաճախող կանայք և թե տղամարդիկ, բոլորն էլ միաբերան այս եկեղեցական սպասավոր-պաշտոնյայի վերաբերյալ հայտնել են իրենց խորին գոհունակությունը, որն իր բարձր գրագիտությամբ և հոգևորականին արժանավայել կեցվածքով՝ անձնվիրաբար կատարում է եկեղեցու բոլոր խորհուրդները, ծեսերն ու արարողություններր՝ պատարագ, ժամերգություն, մկրտություն (կնունք), պսա­կադրություն, հուղարկավորություն, հոգեհանգիստ, տնօրհնեք և այլն։ Իսկ հատուկ նախատեսված օրերին տեր հայրը հաճախորդների ցուցակագրումից հետո ընդունում է նրանց խոստովանությունները և լսելով նրանց մեղքերը, թույլ տված բացասական քայլերն ու կատարած վնասակար գործերը, հանդի­մանում է, ապա տալիս ապաշխարանք։ Իսկ ապաշխարանքը, ինչպես հայտ­նի է, մարդկանց մեղքերր քավելու համար սահմանված կրոնական տույժ է, որն իրագործելով մեղավոր հավատացյալր զղջում է իր գործած հանցանքի համար, այսինքն՝ թողություն խնդրելով՝ մաքրում, սրբում և փարատում է իր մեղքերը։

Ես ամեն անգամ հարազատ ծննդավայրս այցելելիս, անպայման մտնում եմ եկեղեցի և մասնակցում կրոնական ծիսակարգերին, ուր մո­տիկից առնչվելով Տեր Պողոսի վարած ժամերգություններին ու պատարագ­ներին, լսելով նրա բանախոսությունը, տված պատգամներն ու պատվերները, ես նույնպես մեծ հիացմունք եմ ապրում դրանցամ դրսևորած նրա կրոնական գիտելիքների հարուստ պաշարի ե այն բարձր մակարդակով հավատացյալ­ներին հաղորդելու մեծ վարպետության համար։

Просмотров: 1872 | Добавил: Artur | Рейтинг: 3.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Хашут © 2024 | Сайт управляется системой uCoz