Սեպտեմբերի 8-ին, երկուշաբթի, նշվեց Խաշուտ–Աբաթխև գյուղի
Սուրբ Խաչ եկեղեցու տոնը: Առավոտյան տեղի ունեցավ Սուրբ Պատարագ, որը մատուցվեց Տեր Պողոս քահանայի կողմից: Նկարները կարող եք տեսնել
http://khashut.ru/photo/4:
Սոցիալիստական
կարգերրի ժամանակ Էր, որ սահմանափակում դրվեց մարդկանց խղճի ազատության
իրավունքի վրա։ Տոտալիտար պետության ղեկավարներր վարելով
հակաքրիստոնեական, հակակրոնական քաղաքականություն, 1930-ական թվականներին
արգելեցին երկրի հոգևորականության գործունեությունր, փակել տվեցին
հազարավոր եկեղեցիներ, աստվածադավան վանքեր ու տաճարներ։ Այդ թվում փակվեց
նաև Խաշուտ–Աբաթխև գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին՝ ուղղահավատ քրիստոնյաներին
զրկելով իրենց կրոնական պաշտամունքներից։ Այն վերածվեց պահեստի, ուր
բերվում և պահվում Էր կոլտնտեսության դաշտերից հավաքված հացահատիկային
կուլտուրաները՝ ցորենն ու գարին։
Այս
վիճակը տևեց մինչև 1979 թվականը։ ճիշտ Է, մինչ այդ, 1950-ականների
կեսերին, գյուղի բնակիչներից Սերոբ Գրիգորյանն ու Գրիգոր Գոգորյանր
փորձեցին ինքնակամ կերպով եկեղեցին մտցնել իր դերի
...
Читать дальше »