Четверг, 21.11.2024, 19:08 | Главная | Регистрация | Вход |
Форма входа
Привет: Гость
Статистика
» Зарег. на сайте Всего: 330186 Новых за месяц: 1 Новых за неделю: 0 Новых вчера: 0 Новых сегодня: 0 » Из них Админы сайта: 1 » Кто онлайн:
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
Истории и рассказы
В категории материалов: 59 Показано материалов: 13-24 |
Страницы: « 1 2 3 4 5 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Просмотрам
Ինչպես հավանաբար բոլոր բնակավայրերը, մեր գյուղը նույնպես ուներ իր յուրօրինակ մարդիկ, որոնք բոլորին հայտնի էին իրենց զանազան "ընդունակություններով". աչքաչափով կամ առանց կշեռքի կշռելու ունակությամբ, ճիշտ ու սուտ գուշակություններով, մյուսներին չարախոսելու կամ ծաղրելու սովորությամբ, անհիմն մեծախոսությամբ կամ չափազանցված ստերով, հայհոյելու առանձնահատուկ մոլուցքով, հարբեցողությամբ և այլ բազմապիսի "շնորհքներով":
Рассказы |
Просмотров: 1064 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 12.08.2014
|
|
Մեր գյուղերում տարածված են ընտանի կենդանիների հետ կապված զանազան համեմատություններ ու հայհոյանքներ, որոնց շարքում առավել հաճախ "հիշում" են խեղճ ավանակին . "իշու պես", "իշու խիելք", "իշավարի", "իշութուն", "էշ քշող", "էշ արծող", "իշու ձագ", "իշու զռիոց" և այլ "գունեղ" հայհոյանքներ, որոնց բոլորի այստեղ թվելը անհարմար է: Նախկինում գյուղում բավական թվով մարդիկ պահում էին այդ բանուկ ու խոնարհ կենդանիներին և նրանց արդյունավետ օգտագործում իրենց առօրյա աշխատանքներում:
Рассказы |
Просмотров: 871 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 12.08.2014
|
|
Երկար տարիների բացակայությունից հետո, երբ նորից գյուղ այցելելու հնարավորություն ունեցա, մեր թաղի բարձրությունից աչքի խփեց գրեթե բոլոր տների տանիքների վրա ալեհավաք ափսեների առկայությունը: Ներկայիս գյուղի քչաթիվ պատանիների ու երիտասրադների համար հասանելի են ժամանակակից էլեկտրոնային տեխնիկայի` հեռուստատեսության, հեռախոսի, ինտերնետի նվաճումները, իսկ մի քանի տասնամյակներ առաջ, նախկին նրանց հասակակիցների ազատ ժամերի զբաղմունքները բոլորովին այլ էին,
Рассказы |
Просмотров: 921 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 12.08.2014
|
|
Տան ու հողամասերի սահմանային վեճը մեր գյուղերում ապրող հարազատների կամ հարևանների միջև նախկինում մշտական պատահող երևույթ էր: Այն դարձել է ավելի հազվադեպ, բայց չի վերացել նույնիսկ մինչև հիմա, երբ այնտեղ մնացել են հիմնականում տարիքավոր մարդիկ և մեծ թվով տներ ու հողեր գրեթե անտեր են, իսկ տերավորներին էլ մեծ դժվարությամբ է հաջողվում իրենց կալվածքները տնօրինել: 60-70-ական թվականներին, գյուղի բնակիչները բավական աշխույժ նոր տների շինարարություն էին սկսել և այդ վեճերն ավելի հաճախակի էին լինում:
Рассказы |
Просмотров: 890 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 12.08.2014
|
|
Ինչպես արդեն նախորդ պատմությունների մեջ նշել եմ, ես գյուղում հավաքել էի տարբեր տեղերում ապրելու և աշխատելու ընթացքում իմ ստացած բոլոր նամակները: Մի քանի տարի առաջ նրանց մի մասը բերեցի Ամերիկա: Այդ նամակները վերընթերցելիս, 1970 թվականին ինձ Ղազախստան գրած հորս նամակներից մեկում հանդիպեց այն ժամանակվա գյուղի կյանքին վերաբերվող մի դեպքի նկարագրության ևս: Նամակի այդ մասի մեջբերումը ես այստեղ կատարում եմ բառացիորեն ու հորս նկարագրած ձևով:
Рассказы |
Просмотров: 902 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 12.08.2014
|
|
1938 թվականին մեր գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցին խորհրդային կարգերը դարձրել են ակումբ: Ես դեռ փոքր էի, այնտեղ կինո էի գնում: Կինոի տոմսն արժեր ընդամենը 50 կոպեկ (1961թ. հետո` 5 կոպեկ), սակայն փոքր երեխաներից ավելի ճարպիկները խուսափում էին վճարել ու կինո էին մտնում պատուհանի երկաթյա ճաղերի արանքով, կամ եկեղեցու կողքին գտնվող բարձր բարդու ծառով բարձրանում էին տանիքը, այնուհետև գմբեթով իջնում եկեղեցու ներսը:
Рассказы |
Просмотров: 873 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 12.08.2014
|
|
Խորհրդային կարգերի փլուզումից հետո, Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունները գնալով լավացան, բացվեց մաքսային անցակետ նաև մեր գյուղի մոտակայքում ու հնարավոր դարձավ հեշտությամբ սահմանն անցնել, գնալ-գալ: Երկար ժամանակ գյուղում չգտնվելով, հեռվից-հեռու լսում էի, որ մեր համագյուղացիներից շատերը արդեն Թուրքիայով են գնում-գալիս Ռուսաստան, Եվրոպա, կամ խմբերով այցելում են մեր նախապապերի երկիր Էրզրումը: Իմ մեջ միշտ մեծ ցանկություն է եղել շրջել ու տեսնել Էրզրումի մեր գյուղը և արևմտյան Հայաստանի մյուս վայրերը:
Рассказы |
Просмотров: 848 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 11.08.2014
|
|
Գյուղի մեր մանկական ու դպրոցական շրջանի շատ հիշողություններ կապված են նաև սահմանի հետ: Ինչպես գյուղում ծնված ու մեծացած յուրաքանչյուր երեխա, ես նույնպես հետաքրքրությամբ էի նայում այն ժամանկ մեր համեմատությամբ դեռ շատ հետամնաց թուրքական գյուղերին, առիթը բաց չէի թողնում մասնակցելու անմիջական սահմանի վրա կոլտնտեսային զանզան աշխատանքներին, երբ հնարավոր էր լինում ավելի մոտիկից տեսնել այդ գյուղերը, իրենց դաշտերում աշխատող թուրքերին,
Рассказы |
Просмотров: 971 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 11.08.2014
|
|
Մայիսի 28-ը հայերիս համար շատ նշանակալից տոն է` Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը: Դպրոցում մենք Հայաստանի պատմություն չէինք անցնում ու այդ մասին տեղեկություն չունեինք: Բայց այդ օրը մեր գյուղի դպրոցականների համար շատ հիշարժան էր. նշվում էր նախկին Սովետական միության սահմանապահի տոնը: Կարծում եմ հիմա էլ այն դեռ Ռուսաստանում մնում է:
Рассказы |
Просмотров: 823 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 11.08.2014
|
|
Նախորդ պատմության մեջ հիշատակվել էր 1944թ. ուշ աշնանը թուրքական Ճաղիսման գյուղերի բնակիչների աքսորի ժամանակ մեքենաներից մեկի վթարից տուժածների մասին, որոնց ստիպված մի քանի օր թողել են մեր գյուղի հիվանդանոցում ու հետո առանձին ուղարկել մյուս աքսորյալների հետևից: Նրանցից մեկը` ողնաշարի վնասվածքով 15-16 տարեկան մի աղջիկ, ի վիճակի չի եղել շարժվելու ու ավելի երկար է մնացել հիվանդանոցում:
Рассказы |
Просмотров: 852 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 09.08.2014
|
|
Մինչ գյուղում պատահած այս փոքր դեպքի ներկայացնելը, նրա հետ կապված որոշ տեղեկություններ հաղորդեմ անցյալից: 1944 թվականին, խիստ գաղտնիության պայմաններում նախապատրաստվել և ուշ աշնանը Ախալցիխեի, Ադիգենի, Ասպինձայի, Ախալքալաքի շուրջ 95000 (այլ տվյալներով 125000) թուրք բնակչթյուն ("Մեսխեթի թուրքեր") տեղահանվել ու աքսորվել են միջինասիական հանրապետություններ: Նրանց թվում են եղել նաև մեր գյուղում ապրող մի քանի թուրք ընտանիք և հարևան` Ճառալ ու Ճաղիսման անվանումով թուրքական գյուղերի բնակիչները:
Рассказы |
Просмотров: 823 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 09.08.2014
|
|
Ամռան ամիսներին գյուղի դաշտերի ջուրը միշտ պակասություն է արել: Չնայած կոլտնտեսության կազմակերպումից հետո, 1935-37 թթ. Ճառալի վերևի ձորից, անտառների միջով, ձեռքերով առու փորելով ու մեծ դժվարությամբ բերված ջրի հոսքը ինչ-որ չափով թեթևացրել էր այդ հարցը, սակայն հետագայում այն նույնպես անբավարար գտնվեց լրիվ չափով հոգալու ժողովրդի պահանջները:
Рассказы |
Просмотров: 828 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 09.08.2014
|
|
|
| |