Воскресенье, 24.11.2024, 05:06 | Главная | Регистрация | Вход |
Форма входа
Привет: Гость
Статистика
» Зарег. на сайте Всего: 330186 Новых за месяц: 1 Новых за неделю: 0 Новых вчера: 0 Новых сегодня: 0 » Из них Админы сайта: 1 » Кто онлайн:
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
Истории и рассказы
В категории материалов: 59 Показано материалов: 37-48 |
Страницы: « 1 2 3 4 5 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Просмотрам
Շատ վաղուց, Ղազախստանում մեր ապրած տարիներին, եղբորս գրած նամակներում նկարագրված էր գյուղի հարսանիքներում պատահած մի քանի դեպքեր, որոնցից մեկը նվերի վերաբերյալ էր: Բարեկամներիս ու համագյուղացիներիս հետ զրույցների ժամանկ կատակով նշում եմ, որ հարսանիքներին նվերներ տալու հարցում Ամերիկան մեր գյուղից առնվազը հիսուն տարով հետ է մնում: Այստեղ նույնպես, շատ մոտիկները նվեր են տալիս, իսկ մնացածը` արդեն բոլորին հայտնի ու ընդունված չափի գումար, որը տարեց-տարի ավելանում է փողի արժեզրկման հետ համընթաց:
Рассказы |
Просмотров: 897 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 08.08.2014
|
|
Մեր գյուղի ժողովրդի ամենասպասված ու սիրված տոներից մեկը Զատիկն է: Նախորդ փոքրիկ պատմություններից մեկում այս թեման արդեն շոշափվել է, սակայն ինչպես արդեն նշել եմ, յուրաքանչյուրիս համար այն հարուստ է բազմաթիվ դեպքերով ու հիշողություններով: Մեր ու հարևան գյուղերի բոլոր բնակիչները` մեծ ու փոքր, անհամբեր սպասում և նախօրոք պատրաստվում են Զատիկի տոնին:
Рассказы |
Просмотров: 891 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 08.08.2014
|
|
Դեռ իմ պապից սկսած մենք միշտ մեղու ենք պահել ու փոքր տարիքից անընդհատ առնչվել եմ այդ ժրաջան ու շատ զարմանալի ընդունակություններով օժտված միջատների հետ: Գյուղում եղած ժամանակս երբեմն նստում էի փեթակի կողքին ու հետաքրքրությամբ հետևում նրանց ելումուտին, գործողություններին, թռիչքին:
Рассказы |
Просмотров: 839 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 08.08.2014
|
|
Այս պատմությունները կարդալիս, անծանոթ ընթերցողի մոտ հնարավոր է տպավորություն ստեղծվի, թե մեր գյուղում բավական թիվ են կազմում գող, անազնիվ ու վատ մարդիկ: Հասկանալի է, որ ամեն տեղ էլ կլինեն նման անհատներ, սակայն տվյալ ժողովուրդը ճանաչվում է իր ընդհանուր նկարագրով ու մեծամասնության որակավորմամբ: Առանց անհամեստության պետք է նշեմ, որ մեր գյուղի ժողովուրդը լավ համարում ունի թե` ներսում և թե` դրսերում:
Рассказы |
Просмотров: 879 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 08.08.2014
|
|
Նախորդ փոքր պատմվածքներից մեկում արդեն նշել եմ, որ գյուղում հաճախակի էին մանր գողությունները այգիներից, դաշտերից, հարևաններից: Դրանք առանձնապես մեծ արձագանք չեին ունենում և շուտ մոռացվում էին: Բայց պատահում էին նաև բավական մեծ ու աղմկհարույց գողություններ, որոնք երկար ժամանակ քննարկման նյութ էին լինում, թշնամանքի պատճառ դառնում:
Рассказы |
Просмотров: 827 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 08.08.2014
|
|
Մեր ու հարևան գյուղերի բարբառները հիմնականում նույնը լինելով, յուրաքանչյուրն ունի նաև նուրբ յուրահատկություններ, որոնցով գյուղացիները հեշտությամբ տարբերում են խոսակցի որտեղից լինելը: Փոքր հասակում հաճախակի դա առիթ էր դառնում իրար տնազ անելու և զվարճանալու: Անծանոթ մարդու համար այդ նրբությունները աննկատելի են մնում և բարբառը ընկալվում է որպես ընդհանուր, մի դժվար հասկանալի խոսելաձև:
Рассказы |
Просмотров: 798 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 08.08.2014
|
|
Մեր գյուղում ապրող ազգականները սովորաբար իրար հետ շատ կապված են, գնալ-գալ ունեն, ուրախություններն ու լավ առիթներն իրար հետ են անցկացնում, անհրաժեշտության դեպքում իրար հաճախակի օգնության են հասնում: Հայկական ընտանիքին բնորոշ ազգային այդ հատկությունը գյուղում ընդունված ու պահպանվող լավ սովորություն է և այն բոլորս գնահատում ենք: Սակայն լինում են նաև բացառություններ: Ահա նկարագրում եմ այդպիսի մի իրական միջադեպ գյուղի կյանքից:
Рассказы |
Просмотров: 813 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 08.08.2014
|
|
Դդումը մեր գյուղի սիրված ուտելիքներից է: Սովորաբար այն ցանում էին կարտոֆիլի դաշտում, հատուկ խնամք չէր պահանջում ու ստանում էին բավական լավ բերք: Հասուն դդումը արտաքինից արդեն նկատվում էր, ունենում էր փայլուն տեսք, ստուգելիս կեղևը լինում էր պնդացած, իսկ տերևներն սկսում էին չորանալ: Այն բերում էին տուն, դրսում որոշ ժամանակ թողնում չորանալու և պահեստավորելով ՝օգտագործում համարյա մինչև փետրվար ամիսը:
Рассказы |
Просмотров: 974 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 07.08.2014
|
|
Ամբողջ կյանքում գյուղում ապրած , մեծ չարչարանքով
իրա հացը վաստակած մեր համագյուղացիներից մեկի տղան Ռուսաստանում բավական
հաջողություններ է ունենում անձնական բիզնեսում և մի տարի որոշում է
ընտանիքով գնալ հանգստանալու ծովափնյա հեռավոր երկրներից մեկը ու այդ
մասին հեռախոսով ասում է մորը: Երբ տղայի մայրը լուրը հայտնում է
ամուսնուն, նա իրա խիստ վրդովմունքն է արտահայտում ու հարցնում. "Ինչերին
է պետք էդ հեռու էրկիրը?"...
Рассказы |
Просмотров: 2040 |
Добавил: Andro |
Дата: 28.07.2009
|
|
Մշտապես մեր գյուղում ապրող մեծահասակ եղբայրներից մեկին, Ռուսաստանում ապրող իրա տղան հիվանդության պատճառով տանում է Մոսկվա բուժման: Գործերը վերջացնելուց հետո, տղան հորը ուղեկցում և...
Рассказы |
Просмотров: 1941 |
Добавил: Andro |
Дата: 09.07.2009
|
|
Քանի որ նախորդ պատմության թեման լռությամբ ընդունվեց, այն համարենք հմաձայնության նշան ու շարունակեք: Մինչև 50-ական թվականները մեր գյուղից հատ ու կենտ մարդիկ էին գնում ուրիշ տեղեր կամ երկրներ սովորելու: Իսկ այդ թվերից հետո սկսվեց ու աստիճանաբար աճեց դրսում սովորելու գնացողների թիվը: Հպարտությամբ պետք է նշենք , որ հետագահում դպրոցն ավարտողների համար այն համարյա մասսայական բնույթ էր կրում:Առիթն օգտագործելով, պետք է մեր շնորհակալությունը հայտնենք դպրոցի լավագույն ուսուցիչներին, որոնց ավանդը մեծ էր այդ գործում: Ավարտողների հիմնական մասը գնում էին Երևան ու չնայած լեզուն մեր մայրենի հայերենն է,բայց բավական դժվարություն էր լինում խոսելաձևին հարմարվելու և ...
Рассказы |
Просмотров: 2373 |
Author: Андраник Погосян |
Добавил: Andro |
Дата: 27.06.2009
|
|
Սիրելի հայրենակիցներ, այսօրվա թեման մի քիչ ավելի ազատամիտ
է: Գյուղում պտտվող ազատամիտ թեմաներ անեկտոդների ձևով շատ կան ու
հավանաբար մեծ մասդ տեղյակ եք: Դրանց ես չեմ անդրադառնում, բայց եթե
պատմելու ցանկություն ունեցողներ կան,իմ կարծիքով ընդունելի սահմաններում
կարելի է գրել : Գյուղում առաջներում տարիքով մարդկանց զանազան
հարգալից անձնանուններով էին դիմում. շափար, պիճիափար, շաքամի,տացու և
այլն: Այդ ցանկը Վ. Դարբինյանի գրքում բերված է : Մեր այսօրվա
պատմության հերոսին անվանենք Պիպիշ ափար, որը շատ կատակասեր ու սրամիտ
մարդ է եղել: Մի օր Նեոխրեբում Պիպիշ ափարը պատահական հանդիպում է այդ
գյուղի երեցկանը (տերտերի կնոջը) որին ինքը լավ ճանաչում է: Խոսակցության
ընթացքում առիթն օգտագործում է ու ...
Рассказы |
Просмотров: 1928 |
Author: Андраник Погосян |
Добавил: Andro |
Дата: 05.06.2009
|
|
|
| |