Четверг, 21.11.2024, 19:48 | Главная | Регистрация | Вход |
Форма входа
Привет: Гость
Статистика
» Зарег. на сайте Всего: 330186 Новых за месяц: 1 Новых за неделю: 0 Новых вчера: 0 Новых сегодня: 0 » Из них Админы сайта: 1 » Кто онлайн:
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
Истории и рассказы
В категории материалов: 59 Показано материалов: 49-59 |
Страницы: « 1 2 3 4 5 |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Просмотрам
Այս պատմությունը գյուղում տարածված ու հայտնի է շատերին, սակայն կարծում եմ արժի նորից վերհիշել այն:
Մեր գյուղացի երկու մշտական խմող մեծահասակ ընկերների մոտ մի օր նորից
խմելու մեծ ցանկություն է առաջանում, բայց արաղ ճարելու
հնարավորությունները արդեն սպառված են լինում: Երկուսով մոլորված մտածում
են, զանազան միջոցներ առաջարկում միմյանց ու ելք չեն գտնում: Վերջապես
ընկերներից մեկի մոտ մի նոր միտք է փայլատակում և ուրախացած ասում է
մյուսին."Էրթանք ձեր տունը ես էման էնեմ օ կնիկդ րախին տա": Շատ էլ
չվստահելով նրա ասածին, ընկերը ստիպված համաձայնվում է ու...
Рассказы |
Просмотров: 2205 |
Author: Андраник Погосян |
Добавил: Andro |
Дата: 05.06.2009
|
|
Բարեվ ձեզ, սիրելի բարեկամներ: Իսկապես մեր "Նորշեն" սայթում ակտիվությունը բավական ցածր է: Օգտվողներն հիմնականում երիտասարդներ են և դա լավ է իրար ճանաչելու,ծանոթանալու համար: Սակայն անհասկանալի է, թե ինչու են հաղորդումներն ու նյութերը այսքան քիչ: Կարծում եմ բոլորիս համար ճիշտ կլինի ավելի հաճախակի հաղորդակցվել, նորություններ փոխանակել, մեզ վերաբերվող հետաքրքիր նյութեր քննարկել և այլն: Նախկինում գյուղից շատ քչերն եին դուրս գալիս, իսկ ներկա ժամանակներում, երբ մեր գյուղի ժողովրդի մեծ մասը սփռվել է ամբողջ աշխարհով մեկ, մենք ուրիշ միջոց չունենք մեր ինքնությունը, սովորությունները, ծեսերը պահելու և փոխանցելու մեր հաջորդ սերունդներին: Այս առումով շատ գնահատելի են մեր...
Рассказы |
Просмотров: 2140 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 28.05.2009
|
|
Բարև սիրելի Խաշուտցիներ, շնորհավորում եմ ձեր շատ հետաքրքիր նոր սայթը: Արթուր Գրիգորյանից նամակ ստացա,որ իմ 'Նորշեն -ի համար գրված փոքր պատմությունները վերատպել է այս սայթում: ՈՒրախ կլինեմ, եթե մեր գյուղի մասին այդ փոքր իրական պատմությունները հետաքրքրեն նաև ձեզ: Քանի որ պատմությունների սկզբի մասը այստեղ չկա( այն Նորշեն -ում Գոստեվայա Կ -ում է), հարմար գտա այն նույնությամբ ուղարկել նաև ձեզ:
Рассказы |
Просмотров: 1878 |
Author: Andranik Poghosyan |
Добавил: Andro |
Дата: 28.05.2009
|
|
Այս պատմությունն էլ Ջուլղայի մասին է : Այն ինձ պատմել է մայրս, կարծում եմ իրականություն կլինի քանիզի ինքը Ջուլղայի ծնունդ էր և ուրիշների ասելով շատ կատակասեր,առաքինի ու սիրված կին էր: Սիրելի մայրս անցած տարի մահացավ, Աստված ողորմի իրա հոգուն, թող այս պատմությունը փոքրիկ հիշատակ լինի իրանից: Ջուլղացի մի երիտասարդ ձմռան սկզբներին գնում է Ախալքալաքի գյուղերից մեկում աղջիկ հավանելու:Իրա սրտի ուզած հարսնացուն գտնում է, բայց աղջիկը չեմուչում է անում: Համոզելու համար, ճարպիկ երիտասարդը իրեն ներկայացնում է որպես գյուղի հարուստներից մեկը և ասում, որ ունեն նաև զանազան մրգատու ծառերով մեծ այգիներ:Ինչպես գիտեք, Ախալքալաքում մրգատու ծառեր չկան ու...
Рассказы |
Просмотров: 2355 |
Author: Андраник Погосян |
Добавил: Andro |
Дата: 26.05.2009
|
|
Ինչպես երևում է , մեր այս սայթից օգտվում են նաև մեր հարևան գյուղերի բնակիչներիը: Փոքր պատմություն ներկայացնենք նաև նրանց կյանքից: Սա ես լսել եմ Նեոխրեբում ապրող մեր մի համադասրանցուց: Այն ժամանակ մենք ընդունեցինք որպես իրականություն: Հիմա էլ ենթադրենք , որ այն իրապես եղել է: 4-րդ հանքահորում(шахта) աշխատող մի Նեոխրեբցի բանվոր,գիշերային հերթափոխը վերջացնելուց հետո, որոշում է հետը տուն տանել հանքահորում վագոնիկների ռելսների համար օգտագործվող փայտերից (шпала) մեկը: Մեր գյուղացիների տեսանկյունից հանցանքը մեծ չպետք է նկատվի, քանզի իրենք գյուղին մոտիկ անտառ չունեն:Այստեղ հիշենք նաև, թե Նեոխրեբցիները մեզ ինչ են անվանում… Հսկողների համար աննկատ պլանավորածը հաջողում է ու փայտը շալակած ճամփա ընկնում դեպի գյուղ: Այն բավական ծանր է լինում, բայց քանի որ գողացված է, աշխատում է արագ հասցնել տեղ: Ահագին տարածություն անցնելուց հետո շատ հոգնում է, մտածում հասնել մի ապահով տեղ ու...
Рассказы |
Просмотров: 2016 |
Author: Андраник Погосян |
Добавил: Andro |
Дата: 26.05.2009
|
|
Գյուղի դպրոցականները, բացի դպրոց գնալուց ու դասեր սովորելուց, մասնակցում էին նաև ընտանիքի համարյա բոլոր աշխատանքներին: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դպրոցը նույնիսկ հատուկ արձակուրդ էր տալիս կոլտնտեսության աշխատանքներին օգնելու համար: Իսկ տան առօրյա գործերը երեխաների համար բավական շատ էին: Դրանց մեջ էր մտնում նաև անասուններին արածացնելու պարտականությունը այն դեպքերում, երբ դեռ նախիր չէր կազմակերպվել կամ ինչ-որ պատճառով անասունները յայլա չէին տարվել: Մեր դպրոցական ընկերներից մեկը , Քարի Գլուխ կոչվող անտառամասում արածացնում է իրենց անասունները: Վերցրել է նաև գրքերը հանգիստ ժամանակ դասերը սովորելու համար:Այն ժանմանակներում պայուսակ չունեինք, գրքերը դնում էինք թևատակը ու գնում դպրոց: Ես կարոտվ եմ հիշում, երբ տատիկս, իմ դպրոց գնալուց առաջ մեր մեծ ամբարը բացում էր, նրա այսպես կոչված "աշկերից" հանում էր բարակ հացն ու...
Рассказы |
Просмотров: 2302 |
Author: Андраник Погосян |
Добавил: Andro |
Дата: 26.05.2009
|
|
Առաջներում տարվա տաք եղանակներին, երբ չկային սառցարաններ, մթերքները պահելը դժվար էր: Գյուղում դիմում էին զանազան միջոցների: Օրինակ, միսը սարքում էին ղաուրմա, կարագը աղ էին դնում կամ հալում դարձնում էին յուղ: Սակայն դրանք էլ վստահելի միջոցներ չէին: Մի անգամ մեր գյուղում, մեկի տանը հալած յուղը երկար մնալուց կծվում է ու դառնում քիչ պիտանի: Տան տերերը մոլորվում են ինչ անել,բայց նրանց ճարպիկ փոքր տղան առաջարկում է կծված յուղը տանել ու ծախել: Մի քիչ չեմ ու չում անելուց հետո, ծնողները համաձայնվում են քաղաքում ծախելուն: Տղան դույլով յուղը վերցնում, տանում է քաղաքի շուկան, տեսնում է գները ինչպիսին են ու...
Рассказы |
Просмотров: 1896 |
Author: Андраник Погосян |
Добавил: Andro |
Дата: 08.05.2009
|
|
Ամեն մի փոքրիկ պատմության հետ փորձում եմ համառոտ տեղեկություններ հաղորդեմ նաև գյուղի այն ժամանակների կյաքի ու կենցաղի մասին: Ձգտումս բարի է,իսկ նպատակս է մեծերիս համար վերհիշել անցյալը ու երիտասարդներին ինչ որ չափով իրազեկ պահել գյուղի անցած-գնացած օրերի անցուդարձը:Ինչքանով է այն ինձ հաջողվում, թող դատի ընթերցողը, որի կարծիքը ինձ համար կարևոր է, բայց ճակատագրական չի: Քանզի ես գրողի անուն վաստակելու հավակնություն չունեմ,այլ միայն փորձում եմ իմ ուժերի ներածի չափով որոշ աշխույժութուն մտցնել այս սայթի մեջ: ՈՒստի ուրախ կլինեյի լսելու մյուսների կարծիքները, ուղղումները, հավելումները, ինչու չէ, նաև գյուղի մասին ձեր իմացած փոքր պատմությունները: Տարբեր ժամանակներ մեր գյուղի ժողովրդի ապրուստի համար եկամուտի աղբյուրները փոփոխվել են:Սկզբնական շրջանում հիմանական ապրուստի միջոց եղել են...
Рассказы |
Просмотров: 1650 |
Author: Андраник Погосян |
Добавил: Andro |
Дата: 08.05.2009
|
|
Նորից բարև ձեզ, սիրելի համագյուղացիներ, ևս մի պատմություն գյուղի անցյալից: 50-ական թվականներին, Կանդարա կոչված դաշտում կոլտնտեսությունը աճեցնում էր ձմերուկ, սեխ, պոմիդոր ու այլ բանջարանոցային կուլտուրաներ: Այն ժամանակ լավ բերք էին ստանում: Օրինակ, ձմերուկը, չնայած համեմատաբար իրա փոքր չափերին,բավական քաղցր էր: Իսկ ամեն մի քաղցր ուտելիք, ինչպես հասկանում եք, գյուղի երեխաների ու պատանիների, ինչպես նաև երիտասարդների, գիշերային հարձակման նշանակետ էր դառնում: Ով գյուղում ապրել է, կհիշի, որ այգիներից ու բանջարանոցներից մանր գողությունը հաճախ էր պատահում: Պահակների կամ թեկուզ պատահական մարդկանց կողմից բռնվելու դեպքում, բավական վտանգավոր հետևանքներ կարող էր ունենալ, սակայն...
Рассказы |
Просмотров: 1540 |
Author: Андраник Погосян |
Добавил: Andro |
Дата: 02.05.2009
|
|
Այսօրվա պատմության թեման Զատիկի գյուլաշն է: Անցած տարի Զատիկին ես գյուղում էի, առաջվա նման շատ մարդ չէր հավաքվել, բայց բավական հետաքրքիր գյուլաշ եղավ: Հույս ունենանք, որ հետագայում գյուղ գնալ-գալու դժվարությունները կվերանան ու առաջվա նման այդ մեծ տոնը բազմամարդ կլինի: Զատիկի գյուլաշի այդ սովորությունը հավանաբար մեր պապերը բերել են Էրզրումից: Տարիների ընթացքում այն համարյա չի փոփոխվել ու գյուղի բոլոր հասակի մարդկանց համար եղել է տոներից ամենահետաքրքիրը:
Рассказы |
Просмотров: 1620 |
Author: Андраник Погосян |
Добавил: Andro |
Дата: 01.05.2009
|
|
Այսօրվա նյութը մեր գյուղի հարսանիքների մասին է:Անցած տարի իմ գյուղում եղած ժամանակ հայրիկիս հետ զրույցելիս հիշեցինք գյուղի առաջվա հարսանիքները: Հայրս պատմում էր, որ մի ժամանակաշրջան գյուղում միաժամանակ երկու հարսանիք չէին անում: Ինչպես հիմա դուք ենթադրեցիք, ես ել կարծեցի, թե պատճառը կամ նվագողներն են կամ հարսի շորը: Դուք էլ առայժմ մտածեք այդ մասին ու միաժամանակ վերհիշենք առաջվա հարսանիքները:
Рассказы |
Просмотров: 1708 |
Author: Андраник Погосян |
Добавил: Andro |
Дата: 01.05.2009
|
|
|
| |